5-րդ մոտոհրաձգային բրիգադը, որը հայտնի է հաղթանակած եւ լեգենդար բրիգադ անվանումներով, նշեց կազմավորման 23-ամյակը: Բրիգադը կազմավորվել է 1992 թվականի նոյեմբերի 28-ին` պատերազմի ամենաթեժ օրերին: Արցախյան պատերազմի հաղթանակի ապահովման գործում վճռորոշ դեր խաղացած 5-րդ մոտոհրաձգային բրիգադը համալրված է եղել Հանրապետության բոլոր տարածքների կամավորականներից եւ զինծառայողներից: Բրիգադի հրամանատարը եղել է այժմ ԵԿՄ վարչության նախագահ, զորավար Մանվել Գրիգորյանը: ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքը` բաժանմունքի նախագահ, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ, մասնակցեց լեգենդար բրիգադի 23-ամյակի միջոցառումներին: Վաղ առավոտյան, ԵԿՄ վարչության շենքում ծաղիկ խոնարհվեց Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջեւ, ապա` 5-րդ բրիգադի պատվին կանգնեցված խաչքարի մոտ, որին հետեւեց ծաղկեդրումն ու հարգանքի տուրքի մատուցումը Եռաբլուրում:
Երկրապահ Կամավորականների Միությունը` եռասերունդ երկրապահով, Արամ Խաչատրյան համերգասրահում նիստ գումարեց` նվիրվածած բրիգադի 23-ամյակին: Նիստի ընթացում եռասերունդ երկրապահի մեծ մայր ճանաչվեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայր Գրետա մայրիկը: ԵԿՄ վարչության նախագահ, զորավար Մանվել Գրիգորյանը բրգադի հերոսների մայրերին եւ այրիներին հուշամեդալներ հանձնեց` հիշելով զոհված հերոս-ընկերների անցած մարտական ուղին:
Հանդիսավոր մասին հաջորդեց Լեգենդար բրիգադի անցած փառահեղ մատական ուղղու մասին պատմող փաստագրական ֆիլմը:
Այս նյութը դիտել են - 1896 անգամ