Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստից րոպեներ առաջ այցելել է ՀՀԿ կենտրոնական գրասենյակ, ապա րոպեներ անց արագ հեռացել այնտեղից:
NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ի՞նչն է ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ ՀՀԿ կենտրոնական գրասենյակ այցելելու պատճառը, հրաժարականի դիմո՞ւմ է գրել, մարզպետը պատասխանել է․ «Համբերեք եւ կիմանաք ամեն ինչ, քննարկումները կավարտվեն, կիմանաք։ Ես վստահեցնում եմ՝ մարզային ժողովների հետ կապված հարցեր եմ քննարկել։ Իրավունք չունե՞մ մտնելու մեր կուսակցության շենք։ Մտել եմ ուղղակի Թադեւոսյանի մոտ եւ դուրս եկել»:
Հրաժարականի դիմում գրելու վերաբերյալ էլ վստահեցրեց, որ իրեն ոչինչ չեն ասել։
«Ինչքան կարելի է ասել, ո՛չ, ինձ նման բան չեն ասել»։
Նշենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ իշխանության հետ կոալիցիայի շրջանակում Արմավիրի մարզպետի պորտֆելը եւս կտրվի ՀՅԴ-ին։
Այս նյութը դիտել են - 1281 անգամ