Հրաձգություն Բըրբանքում. հանցագործության մեծ կասկածվում է 19-ամյա հայ երիտասարդը...
2016-02-10 09:05:00

Փետրվարի 9-ին ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել երկու անձի, որոնցից մեկը հայ է, որոնք կասկածվում են նախորդ շաբաթ Բըրբանքի Լունդիքան Պարկում կրակոցներ արձակելու մեջ:

Ավազակախմբի անդամ, ազգությամբ հայ, 19-ամյա Էրիկ Մանուկին մեղադրվում է սպանության փորձի եւ թմրանյութեր պահելու մեջ, հայտնել են Լոս Անջելեսի շրջանային դատարանից:

Նշվում է, որ հանցագործությունը կատարվել է փողոցային ավազակախմբերից մեկի շահերը պաշտպանելու համար եւ Մանուկին անձամբ մասնակցել է հրաձգությանը:

Միաժամանակ, մյուս մեղադրյալը՝ Բրբանքի 22-ամյա բնակչուհի Քենդիս Ռիչարդսոնին մահափորձին հանցակից լինելու մեղադրանք է առաջադրվել:

Բըրբանքի ոստիկանների խոսքով, Մանուկին վրեժխնդրությունից դրդված 21-ամյա երիտասարդին գնդակահարել է փետրվարի 6-ի երեկոյան, Thornton Ave պարկում:

Փետրվարի 6-ի երեկոյան հրշեջները կրակոցների ձայներ են լսել, շտապել դեպքի վայր, որտեղ հայտնաբերել են հրազենային վնասվածք ստացած երիտասարդին: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Երիտասարդին վիրահատել են, այս պահին նրա վիճակը նորմալ է:

Ականատեսները տեսել են, թե ինչպես է մի երիտասարդ վազքով մտել Lexus մեքենայի մեջ, որում եղել է եւս երկու մարդ, այդ թվում կին: Մեքենան սլացել է Թորնթոնի ուղղությամբ:

Ավելի ուշ, փետրվարի 5-ի առավոտյան ոստիկանները Բըրբանք քաղաքում հետեւել են եւ տեսել Մանուկիին Lexus մեքենան նստելիս: Ավելի ուշ նա նկատվել է Ռիչարդսոնների տնից դուրս գալիս: Նրանք միասին հեռացել է մեկ այլ մեքենայով:

Առավոտյան ժամը 11-ին, ոստիկանները կանգնեցրել են մեքենան եւ ձերբակալել նրանց:

Իրավապահները մեքենայի խուզարկությամբ հայտնաբերել են ատրճանակը:

Մանուկին ազատ է արձակվել 2 մլն դոլար գրավի դիմաց, իսկ Ռիչարդսոնի գրավը կազմել է 540 հազար դոլար:

Այս նյութը դիտել են - 1660 անգամ