Արա Նաջարյանը Գլենդեյլի քաղաքապետ է ընտրվել2019-04-02 21:36:00
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդեյլ քաղաքի խորհուրդը հայազգի Արա Նաջարյանին քաղաքապետ է ընտրել:

Ինչպես հաղորդում է myglendalecitynews.org կայքը, Նաջարյանն այդ պաշտոնում փոխարինում է Զարեհ Սինանյանին:
Նաջարյանը Գլենդեյլի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 4-րդ անգամ: Առաջին անգամ նա քաղաքապետի լիազորությունները ստանձնել է 2005թ.-ին:
«Ես իսկապես շնորհակալ եմ քաղաքապետ աշխատելու հնարավորության համար: Ես սերտ համագործակցության հույս ունեմ իմ գործընկերների և քաղաքային խորհրդի աշխատակիցների հետ՝ Գլենդելը որպես յուրահատուկ վայր պահպանելու հարցում»,- ասել է Նաջարյանը:
Այս նյութը դիտել են - 10619 անգամ