Պայծառատես կինը հայտարարել է, թե ինչ է կատարվում ճեմարաններում և ինչ հարաբերություններ են ստեղծվում այնտեղ տղաների միջև...2016-02-10 10:49:00
Հայ եկեղեցին իր պայքարի համար նոր ուղղություն է մատնանշել: Այսուհետ նրա թիրախում կլինեն պայծառատեսներն ու հեռուստատեսությունը: Նման հետևության է դրդել եթեր հեռարձակվող «6-րդ զգայարան» հաղորդաշարը: Այսօր Մայր աթոռի տեղեկատվական համակարգը հայտնել է, թե իբր ունեն բազում բողոքներ մեր հավատավոր ժողովրդի կողմից, նրանք դիմումներ են ուղարկել, որ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը դիմի այդ հեռուստաըներությանը՝ կասեցնելու հաղորդումը, որը պատճառ է դառնում բազում գայթակղությունների և իր տեսակի մեջ ճիշտ չէ:
Դժվար է հավատալ, թե եկեղեցին իսկապես բազում բողոքներ է ստացել, քանզի դա այն ատյանը չէ, որին մարդն իր խնդրով կարող է դիմել։ Դժվար է հավատալ այն պարզ պատճառով, որ Էջմիածնում այդ բողոքների մասին հիշեցին միայն այն ժամանակ, երբ պայծառատես Անի Գրիգորյանը եթերից լուրջ մեղադրանքներ հասցեագրեց եկեղեցականներին: Սրա հետ մեկտեղ, եկեղեցում չեն մտածել այն մասին, որ իրենց վերապահված չէ գրաքննիչի գործառույթը, և այդ կառույցը չի կարող որոշել՝ ինչ պիտի ցուցադրվի, իսկ ինչ՝ ոչ: Սակայն սա չի խանգարում, որպեսզի տեղեկատվական համակարգի պատասխանատու տեր Վահրամ քահանա Մելիքյանն ուղղակիորեն զգուշացնի. «Մենք քայլեր կձեռնարկենք, որպեսզի հեռուստաընկերությունը վերանայի հաղորդաշարը, որը շահավետ չէ մեր ժողովրդի հոգևոր-բարոյական կյանքի համար, ուղղակի դուրս բերվի հեռուստածրագրից»:
Հիմա գանք գլխավորին՝ տեր Վահրամի հիշատակած բարոյականին: Բանն այն է, որ պայծառատես կինը մինչ այդ հայտարարել էր, որ այսօր շատ ապացույցներ կան, թե ինչ է կատարվում ճեմարաններում և ինչ հարաբերություններ են ստեղծվում այնտեղ տղաների միջև: Ակնարկը շատ թափանցիկ է, և դրան պետք է ինչ-որ կերպ արձագանքել, առավել ևս, որ իրականում Անի Գրիգորյանն առաջին մարդը չէ, ով այդ մասին ասում կամ գրում է: Սակայն Մայր աթոռը համոզիչ ու փաստարկված հերքման փոխարեն բավարարվում է նրանով, որ նման պնդումները որակում է բարբաջանք:
Սա պաշտպանության լավագույն տարբերակը չէ, ինչպես որ եկեղեցու հասցեին ուղղված ցանկացած մեղադրանք հիմարություն կամ մերկապարանոց որակելը դեռ հոգևոր դասին չի ազատում այդ մեղքերից: Իսկ Էջմիածնում կուտակված մեղքերը տեսնելու համար պայծառատես լինելն արդեն պարտադիր չէ:
Հետգրություն
Զարմանալի տղա է վեհափառը։ Լինելով կոմերցիոն, գողական և այլ կասկածելի հանրույթներում հարգված մարդ՝ նա ոչ թե իր հարցերը լուծում է այդ հանրույթներում ընդունված «չորով» տարբերակին, այլ օրինական միջոցներին դիմելով։ Բա նամակներ գրելը հարի՞ր է վեհափառին։
Shame.am
Այս նյութը դիտել են - 1310 անգամ