Բյուրավան գյուղի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանն ու մի խումբ քաղաքացիները փակեցին Բաղրամյան պողոտան՝ ընդդեմ խորհրդարանում տրանսգենդերներին քարոզչության հարթակ տրամադրելուն:
«ԼԳԲՏ են բերում խոսացնում, մենք իրավունք չունենք խորհրդարան մտնելու՝ օրհնություն անելու։ Ամո՛թ Ալենին»,- ասաց քահանան: Ոստիկանները քահանային կոչ արեցին ազատել պողոտայի երթևեկելի հատվածը, սակայն նա նրանց խորհուրդ տվեց դիմել Ալեն Սիմոնյանին․ «Ալենին ասեք՝ դու ժողովրդի գլխին նստածը չես, դու ժողովրդի ծառան ես, պղծություն է կատարվել»,- նշում է նա։
Shabat.am
Այս նյութը դիտել են - 3118 անգամ