ԱՄՆ քաղաքացին 6 մլն դոլար է ստացել՝ սխալմամբ 60 տարվա ազատազրկման դատապարտվելու համար...
2016-02-10 15:05:00

Սխալմամբ սպանության համար մեղադրված եւ 60 տարվա ազատազրկման դատապարտված ամերիկացին ազատ է արձակվել եւ վեց միլիոն դոլարի չափով դրամական փոխհատուցում ստացել:

Այս մասին, հղումով ԱՄՆ Քոնեկտիքութ նահանգի Հարթֆորդ քաղաքի իշխանությունների տարածած տեղեկատվությանը, հայտնում է ТАСС-ը:

Նշվում է, որ 59-ամյա Միգել Ռոմանը 1988 թվականին դատապարվել էր իբր իր կողմից կատարված՝ 19-ամյա աղջկա սպանության համար:

2008 թվականին, սակայն, մեղադրյալի փաստաբանների նախաձեռնությամբ կրկնակի գենետիկական փորձաքննություն էր իրականացվել, որով պարզվել էր, որ Միգել Ռոմանը ոչ մի կապ չունի տվյալ հանցանքի հետ:

Իր հերթին՝ ազատության մեջ հայտնված քաղաքացին դատի էր տվել Քոնեկտիքութի իշխանություններին՝ մեղադրելով նրանց անփութության մեջ եւ պահանջելով 8,5 միլիոն դոլար: Արդյունքում՝ նահանգի իշխանությունները որոշել են բավարերել քաղաքացու պահանջները մինչդատական փուլում՝ վճարելով նրան փոխհատուցում եւ պաշտոնապես ներողություն խնդրելով՝ տառապանքների համար:

http://armtimes.com

Այս նյութը դիտել են - 1205 անգամ