Համացանցում հայտնվել է ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանին՝ Ձախ Հարութին նվիրված նոր վավերագրական ֆիլմ: «Երբ բացվում է առավոտը» ֆիլմը նկարահանել են «Positive» և «HK production»-ները:
Սցենարի հեղինակն է Սոնա Ալեքսանյանը, բեմադրող ռեժիսորը՝ Հրաչ Քեշիշյանը:
Ֆիլմում ներկայացվում է Ձախ Հարութի անցած ստեղծագործական ճանապարհը, հատկապես շեշտադրվում են 1989 թվականին Հարութ Փամբուկչյանի՝ Հրազդան մարզադաշտում կայացած համերգները:
Այս նյութը դիտել են - 182158 անգամ