Վահե Ղազարյանը նշանակել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ2019-05-22 23:55:00
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, որով Վահե Ղազարյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 2-րդ մասի, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի և 13.1-ին հոդվածի 3-րդ մասի.
Վահե Ղազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ»,– ասվում է նախագահի հրամանագրում:
Նշենք, որ նախկինում այդ պաշտոնն զբաղեցնում էր Լյովա Երանոսյանը, որն այժմ մեղադրվում է 2018-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելու մեջ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։
Գնդապետ Վահե Ղազարյանը նախքան այս պաշտոնում նշանակվելը, Տավուշի մարզային վարչության պետն էր: Նախկինում նա նաև զբաղեցրել է Ոստիկանության Դիլիջանի մարզային վարչության պետի պաշտոնը։
Այս նյութը դիտել են - 10001 անգամ