«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ փետրվարի 6-ին ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Ազիզ Բաքոյանն «անհետացել» էր։ Երեկ հաջողվեց նրան հայտնաբերել։ Պարզվում է՝ երիտասարդը չորս օրում ոտքով մի քանի հարյուր կիլոմետր ճանապարհ է կտրել եւ անցել, որպեսզի Նոյեմբերյանից հասնի հայրենի Օշական գյուղ։
Պաշտոնապես նշվում է, որ երիտասարդը տանեցիներին է կարոտել, դրա համար էլ ինքնակամ լքել է զորամասը եւ գնացել տուն։ Սակայն իրականում այս ամենի թիկունքում խորքային խնդիրներ կան թաքնված։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ժամկետային զինծառայող Ազիզ Բաքոյանի հորեղբոր տղան՝ Ուսե Բաքոյանը, պատմել է, որ զինվորը առողջական խնդիրներ է ունեցել, նրա թեւը պարբերաբար դուրս է ընկնում։ Այս խնդիրը վերացնելու համար անհրաժեշտ է եղել զինվորին վիրահատել։ Հրամանատարությունը մի քանի անգամ նրան ուղարկել է հոսպիտալ, որպեսզի վիրահատեն։ Բայց, չգիտես ինչու, երիտասարդին չեն վիրահատել, եւ հերթական անգամ թեւը դուրս ընկնելուց հետո նա, այլեւս ցավերին չդիմանալով, ուղղակի վեր է կացել եւ գնացել է տուն»:
Այս նյութը դիտել են - 1352 անգամ