Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կարևորում է սփյուռքի հետ հարաբերությունների ամրապնդումն ու բարելավումը 2019-07-03 12:29:00
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կարևորում է սփյուռքի հետ հարաբերությունների ամրապնդումն ու բարելավումը: Սինանյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում:
Անդրադառնալով գրասենյակի աշխատանքի վերաբերյալ իր տեսալակնին՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նշեց, որ նա պատրաստ է 50 հոգով աշխատել: «Գրասենյակը դեռևս ամբողջովին չի ձևավորվել, սակայն կարծում եմ, որ 50 հոգով շատ լավ կարող ենք աշխատել: Մենք բյուջե չունենք, վարչապետի գրասենյակի բյուջեի մի մասն ենք օգտագործում»,- նշեց Սինանյանը: Անդրադառնալով Սփյուռքի հետ հարաբերությունների ամրապնդման գործընթացին՝ նա հայտնեց, որ այս պահին իր ղեկավարած գրասենյակը վերականգնում է վստահությունը Հայաստանի նկատմամբ: Զարեհ Սինանյանը պնդեց, որ գալով Հայաստան՝ ցանկանում է Հայրենիքի զարգացման գործում իր լուման ունենալ, և վստահություն հայտնեց, որ իր աշխատանքը ցանկալի արդյունքներ կտա: Մանրամասները՝ « »-ի տեսանյութում: