ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՆ ԱՆՑՆՈՒՄ ՆԱԽԿԻՆ ՌԵԺԻՄԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՐԴԻՆԵՐԸ .«Հրապարակ»2019-07-15 09:28:00
«Հրապարակ»-ը գրում է.
Օրերս ՊԵԿ Արարատյան մաքսատան Փաստաթղթային հսկողության թիվ 1 բաժնի պետ է նշանակվել ՊԵԿ նախկին փոխնախագահ Արմեն Ալավերդյանի որդին՝ Հովհաննես Արմենի Ալավերդյանը, ով մինչ այդ ՊԵԿ-ում ընդամենը տեսուչ է աշխատել։
Հիշեցնենք, որ Արարատյան մաքսատուն-վարչությունը 6 բաժին ունի։ Իսկ մաքսատան պետը Կարեն Բաբայանն է, ով այս պաշտոնին նշանակվել է 2019թ․ փետրվարի 27-ին։ Սա համակարգի ամենաակտիվ մաքսատներից է եւ այստեղ աշխատելը համակարգում համարվում է բավականին եկամտաբեր եւ ցանկալի
Այս նյութը դիտել են - 4582 անգամ