Այս օրերի ամենաակտուալ ու քննարկվող թեմաների՝ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի, դրան հաջորդող կառավարության կազմի փոփոխությունների ու ԿԳՆ Արմեն Աշոտյանի պաշտոնանկության մասին լուրերի շուրջ Shabat.am-ը զրուցել է հայտնի քաղաքացիական ակտիվիստ Արամ Մանուկյանի հետ:
-Արամ, ներքաղաքական վերջին զարգացումների արդյունքում անխուսափելի է այդքան սպասված կոալիցիայի ստեղծումը: Այն իրենից ենթադրում է մի շարք փոփոխություններ կառավարության կազմում: Այսօրվա ամենաակտուալ թեման Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնանկության մասին լուրերն են: Ըստ քեզ, ի՞նչ կտա Աշոտյանի պաշտոնանկությունն կրթության ու գիտության ոլորտին և ի՞նչ վնաս կհասցնի:
-Ճիշտն ասած, ՀՀԿ - ՀՀԴ համագործակցությունը ես չեմ դիտարկում որպես կոալիցիոն: Ավելի շատ նման է, որ այդ պորտֆելները նրանց տրվում է որպես պարգև՝ ծառայության դիմաց : Իսկ ինչ մնում է ԿԳ նախարարի պաշտոնից Աշոտյանին ազատելուն, ինչ-որ արտառոց բան տեղի չի ունեցել, ուղղակի կրթությունը ազատվեց նրանից :
-Առհասարակ, Աշոտյանի հետ կապված յուրաքանչյուր իրադարձություն մեծ ոգևորություն ու ակտվիություն է առաջացնում համացանցում, չի մոռացվել նաև Բաղրամյանի օրերին ցուցարարների «կոչ-հորդորը» նրան: Ինչո՞վ ես դու դա բացատրում՝ Աշոտյանի սպասված ու հետաքրքիր լինելն է հարցը, թե՞ իշխանության մի մասնիկ լինելը:
-Ակտիվ լինելով Ֆեյսբուք սոցիալականան ցանցում, նրա մոտ այնպիսի տպավորություն էր , որ ինքը սիրված ու հարգված անձնավորություն է ՀՀ քաղաքացիների շրջանում , բայց գալով Բաղրամյան պողոտա, նա հասկացավ իրական կյանքի ու վիրտուալ կյանքի տարբերությունը: Իսկ ուշադրության կենտրոնում է, որովհետև շատ իր արտահայտած մտքեր հակառակ ազդեցությունն են թողում ընդիմադիր զանգվածի մոտ:
-Ինքդ էլ բավականին ակտիվ ու հայտնի ես համացանցում ու այս հարցի քո պատասխանը հետաքրքիր է. ինչպիսինն է Աշոտյանը քեզ համար՝ որպես նախարար, ֆեյբուքյան օգտատեր և որպես ակտիվ ստատուսագիր:
-Ճիշտն ասած, համամիտ չեմ ,որ ես հայտնի օգտատեր եմ : Իսկ Աշոտյանին ես չեմ հետևում ֆեյսբուքում մի պարզ պատճառով ՝ինքը չկա իմ տեսադաշտում և ընդհանրապես հետաքրքիր չէ : Իսկ թե ինչպիսի նախարար է նա ՝ դա ընդհանրապես չեմ էլ ուզում քննարկել:
Այս նյութը դիտել են - 1687 անգամ