Այսօր Vesti.am-ը հրապարակել է մի շատ ընդարձակ հարցազրույց Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ: Դատելով զրույցի ծավալներից և պատասխանների շարադրանքից՝ անսխալ կարող ենք ասել, որ ոչ մի հարցազրույց էլ չի եղել, նախապես գրված տեքստը հրամցվել է խմբագրությանը, որպեսզի Աբրահամյանը հերթական անգամ չխայտառակվի անիմաստ արտահայտություններ բարձրաձայնելով: Բայց նույնիսկ այս դեպքում պատկերն առաջվա նման անմխիթարական է:
Օրինակ, երբ Արա Աբրահամյանին հարցնում են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի մասին, նա հազար անգամ կրկնված դասագրքային պատմություններ է մեջբերում, որպեսզի վերջում մեջտեղ նետի անամոթ մի սուտ: «Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ռուսաստանցի հայերին և, մասնավորապես, Ռուսաստանի հայերի միության բոլոր անդամներին, որոնց ջանքերով բարձր մակարդակով անցկացվեցին բազմաթիվ միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին»:
Արա Աբրահամյանին թվում է, թե մարդկանց հիշողությունն այնքան կարճ է, որ նրանք մոռացել են նախորդ տարվա խայտառակությունը, երբ նույն Աբրահամյանը դատապարտում էր Մոսկվայում անմոռուկի պատկերով պաստառների գոյությունը և իրականում գրեթե ոչինչ չարեց Ռուսաստանում հիշատակի միջոցառումներ կազմակերպելու համար:
Բայց դառնանք զրույցին, որտեղ, նախորդի օրինակով, Աբրահամյանն այս անգամ էլ ողջ Ղարաբաղյան հակամարտության նախապատմությունն է շարադրում, հետո սկյսում է ԵՏՄ-ի գովքը անել և վերստին գնում-բախվում է մեկ այլ կեղծիքի՝ հայտարարելով, թե ինքը «վերջին ամիսներին բազմիցս այցելել Է Հայաստան՝ ռուս ներկայացուցչական պատվիրակությունների կազմում»: Այդ ի՞նչ այցեր են, այդ ի՞նչ պատվիրակություններ են, որոնց գալու-գնալու մասին ոչ ոք չի իմացել, այդպես էլ անհայտ է մնում: Փորձելով տպավորություն ստեղծել, թե իբր ակտիվորեն մասնակից է մեր երկրի տնտեսության զարգացման ու ներդրումների ավելացման գործին, Աբրահամյանը մոռանում է, որ կան փաստեր, և այդ փաստերը չեն հաստատում իր ասածները:
Միայն թե Արբրահամյանի համար դրանք երկրորդական հարցեր են, քանի որ նա քայլ առ քայլ մոտենում է գլխավորին՝ Հայաստանի ներքաղաքական կյանքին: Իսկ այստեղ գլխավորը առկա իրավիճակի սուր քննադատությունն է և այն գիտակցման արմատավորումը, որ միայն Արա Աբրահամյանը գիտի իրավիճակից դուրս գալու ելքերը: Ինչ ասենք, մարդը չի գիտակցում, որ ոչխար է և ի վիճակի չէ որևէ բան իմանալ: Չի գիտակցում նաև իր միակ առավելությունը, իր միակ արժանիքը, որը չունի աշխարհում ոչ ոք` այն, որ նա աշխարհի միակ ինտելետուալ ոչխարն է, իսկ ունենալ ինտելեկտ, մտածելու ունակություն և լինել ոչխար` սա է հրաշքը, նախկինում չտեսնված չ չլսված: Օրինակ, նա ասում է, որ Հայաստանում կոռուպցիա կա և երկիրը չկարողացավ հաղթահարել այս խնդիրը: Հետո նշում է, թե առանց կոռուպցիայի դեմ հետևողական պայքարի՝ չի կարելի տնտեսական և քաղաքական հաջողության հույս ունենալ, և անմիջապես շարադրում է իր տեսլականը, որ այլ բան չէ, քան դատարկ հռետորաբանություն և գեղեցիկ ցանկությունների շղթա: Սրա ֆոնին էլ ավելի հրապուրիչ է դիտվում այն պատկերը, թե Աբրահամյանն ինչպես է մեր երկիրը հազարավոր թելերով կապելու աշխարհի հետ՝ Ամերիկայից մինչև Չինաստան ու ինչպես է «Մետաքսե ճանապարհով» գանձեր բերելու, որ ողողի իր հայրենիքը:
Իսկ երբ դու ես գանձեր բերողը, ապա կարող ես բուռն քննադատության ենթարկել բոլորին, ովքեր այս կամ այն կերպ քեզ խոչընդոտում են: Ասենք, ինչո՞ւ չբողոքել նոր սահմանադրությունից: «Սահմանադրությունը պետության մայր օրենքն է, և չի կարելի այն փոխել՝ ելնելով մարդկանց նեղ խմբի քմահաճույքից կամ շահերից: Նման քաղաքական բարեփոխման առանձնահատուկ անհրաժեշտություն, իմ կարծիքով, չկար: Հայաստանի քաղաքական դասի մտավախությունները կապված են ոչ թե կառավարման բուն մոդելի հետ, այլ այն իրավիճակի, որ կուսակցական մեծամասնության առկայությունը (50+1% ձայն) կարող է մեզ վերադարձնել միակուսակցական կառավարման սովետական մոդելի ոչ լավ օրերին»,- անկեղծանում է Արա Աբրահամյանը՝ ի ցույց դնելով իր ամենամեծ տագնապը:
Հիմա արդեն հասկանալի է, թե որտեղից է գալիս Աբրահամյանի դառնությունն ու հուսահատությունը: Եվ հասկանալի է նաև, թե որքան հեշտությամբ է նա գտնում գլխավոր մեղավորին՝ սրերը ուղղելով այդ կողմ: «Ժամանակակից Հայաստանում մենք դեռ չենք կարող հպարտանալ կուսակցաշինության նման ձեռքբերումներով և ժողովրդավարական մշակույթով: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա առնվազն շարքային քաղաքացու համար տարօրինակ է թվում բուն նախաձեռնության ժամանակը, չէ՞որ կարելի էր խորհրդարանական համակարգի առավելությունների մասին գլխի ընկնել ոչ թե իրենց կուսակցական առաջնորդի նախագահության 2-րդ ժամկետի ավարտին, այլ գոնե մինչև նրա առաջին պաշտոնավարման ժամկետի ավարտը՝ 2013 թվականին: Ես չէի ցանկանա ՀՀԿ-ի այս ժամանակավրեպ որոշման մեջ տեսնել բոլոր միջոցներով իշխանությունը պահպանելու ցանկություն՝ առանց համապատասխան արդյունքների և հասարակության կարծիքը հաշվի առնելու»,- ասում է նա:
Չէր ցանկանա, բայց տեսավ: Տեսավ, քանի որ նախագծեր ունի, իսկ իրավիճակը լրջորեն է խոչընդոտում այդ ծրագրերին: Ու հիմա երկընտրանքի պահն է: Գնա՞լ, թե՞ չգնալ մինչև վերջ:
Արա Աբրահամյանը սիրում է ձևացնել, թե ինքը դեռ մտմտում է այդ հարցի շուրջ: Բայց որ որոշումն արդեն կայացված է, դրանում կասկած չկա: Այդ պատճառով էլ չի դիմանում գայթակղությանն ու իր խոսքի մեջ բացահայտում է նվիրական գաղտնիքները: Այո, նա կբացի կուսակցություն ու կմասնակցի 2017-ի ընտրություններին: «Ի՞նչ քաղաքական ուժի հետ եմ ես հույսեր կապում: Ինձ համար գլխավոր քաղաքական ուժը հայ ժողովուրդն է, Հայաստանի քաղաքացիները: Եթե իմ նախընտրական ծրագիրը հոգեհարազատ և ընդունելի կլինեն նրանց համար, ապա ես համոզված եմ մեր հաջողության հարցում: Ներկա պայմաններում նոր քաղաքական կուսակցության ստեղծումը կլիներ շատ ավելի ռացիոնալ որոշում, բայց թե ինչպես կլինի, ՀՀ արդարադատության նախարարությունն այս նախաձեռնությանը օբյեկտիվ վերաբերմունք կցուցաբերի՞, թե՞՝ ոչ, դժվար է ասելը»,- հայտարարում է նա:
Ահա այսպիսի Արա Աբրահամյան, աշխարհի ութերորդ հրաշալիք, աշխարհի առաջին և վերջին ինտելեկտուալ ոչխար: Դիմավորիր, հայ ժողովուրդ, քո գլխին գալիք նոր փորձանքն ու խայտառակությունը:
Հետգրություն
Ըստ հավաստի տվյալների` Արա Աբրահամյանի հարցազրույցի իսկական հեղինակը Վահե Հովհաննիսյանն է, ԱԺ պատգամավոր, «Քոչարյանի վկաներ» աղանդի հիմնադիր:
Ջհանգիր Լֆիկյան
Այս նյութը դիտել են - 1408 անգամ