Իշխանության մոտ մեծ փափագ է առաջացել քաղաքական տրանսգենդերիզմը տարածել ՀՀ-ում
2019-10-15 21:14:00
ՄԱՅՐԵՆԻՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Չէ, սա իսկապես հայի գենի վերացում է:
Այսօր կարդացի հայտարարություն, որ մայրենին և հայոց պատմությունը ԲՈՒհ-երում այլևս պարտադիր առարկաներ չեն լինելու: Հայոց պատմություն կամ հայ ժողովրդի պատմություն, հայ էթնոսի հինգհազարամյա պատմություն, որը ինչ-որ թրաշամանուկներ որոշել են վերացնել: 
Եվ գիտե՞ք ինչու: 
Որպեսզի երբ գա ժամանակը, հաջորդ սերունդը նույնիսկ չկարողանա բացատրել, թե որոնք են եղել հայկական հողերը, ովքեր են եղել հայոց թագավորները, ինչ կրոնի է հայը, ինչ է հայի գենը:
Որպեսզի կարողանան հայ հերոսին սարքել դավաճան, վերացնել հայկական ավանդույթները, հայկական կոլորիտը, հայ ավանդապաշտ ընտանիքը:
Ու գիտե՞ք ինչու:
Որովհետև այսուհետ ցանկանում են տրանսգենդերները կառավարել երկիրը, անգրագետները, սրբապիղծները, սատանաները: Իշխանության մոտ մեծ փափագ է առաջացել քաղաքական տրանսգենդերիզմը տարածել ՀՀ-ում:
Սկսվել են ժամանակներ, որ ադրբեջանական և հակահայկական քարոզչամեքենան միացնեն և վերջապես մերժեն Արցախը: Մնում է հայտարարեն, որ հայերենը պետական լեզու չէ: Բայց ոչ, հարգելիներս, դուք զանգված եք, դուք հայ ժողովուրդը չեք, և հայ ժողովուրդը դա թույլ չի տա:
 Նունե Ներսիսյան
Այս նյութը դիտել են - 17002 անգամ