Իշխանական բուրգի մի քանի ներկայացուցիչների Սերժ Սարգսյանն ինչ դեր է վերապահել` «զոհի՞», թե՞ «պտուղները վայելողի»...
2016-02-11 20:30:00

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեկ տարի առաջ ուղիղ այս օրը Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում հնչեցրեց իր հայտնի ելույթը, որով «խաչակրաց արշավանք» սկսեց ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ: Իսկ այսօր նա պատրաստվում է հայտարարել ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու մասին:

ՀՀԿ-ում կանխազգում են, որ Սերժ Սարգսյանն այս «մերձեցմամբ» հերթական մեծ բլեֆն է սկսում, որի արդյունքում պատրաստվում է զոհասեղանին դնել իշխանական բուրգի մի քանի ներկայացուցիչների` իր իշխանությունն ամրապնդելու համար: Քանի որ ոչ ոք չգիտի, թե իրենցից յուրաքանչյուրին Սերժ Սարգսյանն ինչ դեր է վերապահել` «զոհի՞», թե՞ «պտուղները վայելողի», ամեն դեպքում ինքնապաշտպանության բնազդով սկսել են ուղիներ փնտրել՝ «մերձեցումը» տապալելու համար:

Հնաբնակ ՀՀԿ-ականները համոզված են, որ եթե իրենց հաջողվի այնպես անել, որ կոալիցիոն սկզբունքով նշանակված դաշնակցական նախարարները ձախողվեն, ապա Սերժ Սարգսյանն իրենց կվերարժեւորի: Այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ում «ատամները սրած» սպասում են, թե երբ են դաշնակցական նախարարները նշանակվելու, որպեսզի նրանց դեմ աշխատեն»:
Այս նյութը դիտել են - 1321 անգամ