Արթուր Դավթյանին շնորհել է Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան2019-10-21 23:09:00
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Արթուր Դավթյանին շնորհել է Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արթուր Սարգսի ԴԱՎԹՅԱՆԻՆ շնորհել արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»,-նշված է նախագահի հրամանագրում:
Այս նյութը դիտել են - 10036 անգամ