Օտարերկրյա գործընկերների հետաքրքրությունն օրեցօր մարում է2019-11-15 21:39:00
Աննա Նավասարդյանը ՖԲ իր էջում գրել է.
Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունների միջև, ասյսօր` 15.12.2019 պետք է ստորագրվեր «Հայաստան-Սիրիա օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրը»։
Մենք արդեն հոգնել ենք նույն բանի համար անընդմեջ խոսելուց, վազվզելուց և միևնույն տեղում անշարժ մնալուց:
Նախապես շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր կտրամադրեն իրենց մի քանի րոպեներն, այս տեքստը կարդալու համար:
Ունենք նպատակ ստեղծել նոր ավիաընկերություն և իրականացնել Երևան-Լաթակիա և Երևան Դամասկոս թռիչքուղիներով կանոնավոր թռիչքներ, որի համար, դեռևս 2016 թվականի նոյեմբերից բանակցություններ ենք վարել, Սիրիայի Արաբական Հանրապետության Տրանսպորտի և զբոսաշրջության նախարարության, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի պատասխանատուների հետ: 2018 թ-ի դեկտեմբերին, հանդիպել ենք նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար՝ Արմեն Արզումանյանի հետ, որտեղից հեռացանք մեծ հարգանքի զգացումով և դրական տպավորություններով: Քննարկման ընթացքում պարզեցինք, որ «Հայաստան-Սիրիա օդային հաղորդակցությունների մասին նոր համաձայնագրի ստորագրման համար նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են և մինչև 2019թ-ի առաջին եռամսյակի ավարտը՝ այն ստորագրվելու է: Այնուհետև, Սիրիայում և Հայաստանում ավիացիոն ոլորտի պատասխանատուների հետ ունեցած մեր շփումների արդյունքում պարզվեց, որ համաձայնագիրը ստորագրելու համար, Հայաստանից Սիրիա ուղարկված հրավերքն ինչ-ինչ պատճառներով կորել է և սիրիացի գործընկերոջս խնդրանքով, Սիրիայի տրանսպորտի նախարարությունից ժամադրության նոր հայտ ուղարկվեց Հայաստան` մինչև 2019 նոյեմբերի 15-ը հանդիպելու խնդրանքով, որն անձամբ եմ հանձնել Հայասատանի քաղավիացիային օգոստոս ամսին: Այնուհետև ՔԱԿ-ից տեղեկացա, որ հրավերքի հայտն արդեն ուղարկվել է ԱԳՆ:
Իսկ այսօր, արդեն նոյեմբերի 15-ն է և սիրիական կողմը ոչ մի արձագանք չի ստացել հայկական կողմից։
Ի դեպ, ինձ խնդրել էին հայտը հանձնելիս, տեղեկացնեմ ոլորտի պատասխանատուներին կապ հաստատել սիրիական կողմի հետ, որն իհարկե տեղի չի ունեցել, իսկ տվյալ դեպքում պատասխանատուն ՔԱԿ-ի ղեկավար՝ Տ. Ռևազյանն է կամ մի գուցե ԱԳՆ-ում կա խնդիր, քանի որ անցյալ տարի ԱԳՆ-ի հյուպատոսական բաժնում դիտավորյալ կորցրել էին սիրիացի արաբ ներդրողների հրավերքի հայտը։
Եվ այսպես, ամեն անգամ, Հայաստան - Սիրիա ճանապարհին ինչ որ բան է կորում։
Մենք՝ որպես մասնավոր սեկտորի անձինք, արել ենք այն, ինչ կարողացել ենք, իսկ հիմա պետության կողմից պատասխանատվություն ցուցաբերելու հերթն է:
Ժամանակը հոսում է, իսկ ներդրում անելու ցանկություն ունեցող մեր օտարերկրյա գործընկերների հետաքրքրությունն օրեցօր մարում է:
Այս նյութը դիտել են - 271722 անգամ