VIDEO.Սկանդալային հայտարարություն.«Հանցագործ աշխարհի ներկայացուցիչները՝ խոշտանգված անձանավորությանը ասել են.հանգիստ նստի տեղդ».«NewsMedia» 2019-11-26 14:30:00
Խորհրդարանում, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը համացանցում հրապարակված «Սկանդալային տեսանյութ. հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ տեսանյութի կապակցությամբ, լրագրողների հետ զրույցում պարզաբանել էր՝ թե ինչու քրեական գործը չի հարուցվել խոշտանգման համար պատասխանատվություն նախատեսող հոդվածով: ՀՔԾ պետն իր խոսում մասնավորապես ընդգծել էր, որ.«Ըստ նախնական տվյալների, այդ դեպքը տեղի է ունեցել 2008-2010թթ. միջակայքում: Այն ժամանակ 309 պրիմ հոդվածը, այսինքն՝ խոշտանգման համար պատասխանատվություն նախատեսող հոդվածը դեռևս ընդունված չէր, հետևաբար մենք շատ մեծ ցանկության դեպքում նույնպես չէինք կարող այդ հոդվածով հարուցել քրեական գործը»,- ասաց Խաչատրյանը: Նա նշել էր նաեւ այն մասին, որ տվյալ պահին դեռ չի կարող հաստատել, թե տեսանյութում երևացողները բոլորը ոստիկաններ են: ՀՔԾ պետի հայտարարությանը հաջորդեց նաեւ հայրենի ոստիկանության պարզաբանումը, հետեւյլա բովանդակությամբ. «NewsMedia.am» լրատվական կայքում հրապարակված՝ «Սկանդալային տեսանյութ․ հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հոդվածի և կից տեսանյութի կապակցությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության շրջանակներում տեղեկություններ են ձեռք բերվել տեսանյութում երևացող անձանցից երեքի ինքնության վերաբերյալ։ Նրանցից մեկի լիազորությունները կասեցվել են, իսկ երկուսը ոստիկանության նախկին ծառայողներ են։ Ծառայողական քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների վերլուծությամբ պարզվել է, որ տեսագրությունն արվել է շուրջ տասը տարի առաջ, քանի որ հիշյալ աշխատակիցները նույն ստորաբաժանումում՝ ոստիկանության Արաբկիրի բաժնում, համատեղ ծառայել են այդ ժամանակ։ Երեք անձանցից երկուսն արդեն հրավիրվել են ոստիկանության ներքին անվտանգության վարչություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքին առնչվող մյուս անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Ծառայողական քննությամբ ձեռք բերված բոլոր տվյալները փոխանցվել են հատուկ քննչական ծառայություն։ Ուժային կառույցների հայտարարություններին ի պատասխան, NewsMedia-ի հետ զրույցում ուշագրավ մեկնաբանություններ ու պարզաբանումներ ներկայացրեց նաեւ ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանը՝ Դոգը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.