Ազգային անվտանգության ծառայությունը նոր տնօրեն ունի: Մոտ տասը օր առաջ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակված Գեորգի Կուտոյանը այսօր եկավ փոխարինելու 70-ամյա Գորիկ Հակոբյանին:
Նորեկին մասին դեռ ձեռնպահ են մնում կարծիք հայտնել: Առայժմ ընդամենը բավարարվում են նրանով, որ զարմանք են հայտնում, թե ինչպես պետք է այդ երիտասարը ղեկավարի ՀՀ գլխավոր հատուկ ծառայությունը։ Սակայն զարմացողների թվում չէ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Վերջինս, ընդհակառակն, շտապել է ասել, որ շատ բարձր կարծիք ունի ԱԱԾ 35-ամյա տնօրեն Գեորգի Կուտոյանի մասին. «Կուտոյանի հետ երբեմն շփվել եմ իմ աշխատանքի բերումով: Ինձ վրա շատ լավ տպավորություն է թողել»,- ասել է նա:
Հետաքրքիր է, թե ի՞նչ է աշխատել Վազգեն Մանուկյանը, որ շփումներ է ունեցել Կուտոյանի հետ: Ինչպես հայտնի է, ԱԱԾ համակարգում պատահական մարդկանց չեն նշանակում, և եթե թեկնածուն նույնիսկ մեկ այլ ոլորտից է գալիս, նա, անկասկած, սերտ առնչություններ է ունեցել այդ կառույցի հետ: Իսկ ո՞րն է Մանուկյանի առնչությունը:
Այս մասին ՀԽ նախագահը բազմիմաստ լռում է, ինչպես նաև չի պատրաստվում մեկնաբանել նոր նշանակումը:
Այս նյութը դիտել են - 1464 անգամ