462 հազար դոլարի պարգևավճար Կոտայքի մարզպետարանում՝ Փաշինյանի օրոք.Yerkir2020-02-13 10:20:00
«Yerkir.am»-ը գրավոր հարցում էր ուղարկել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել մարզպետարանի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք:
Ստացված գրավոր պատասխանից (կցվում է) տեղեկանում ենք, որ նշյալ հատվածում ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակիցներին վճարված պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 220.415.911,00 դրամ (շուրջ 462 հազար դոլար):
Այս նյութը դիտել են - 4621 անգամ