«Վստրեչի Ապերի» որդին բերման է ենթարկվել, եղբորորդին՝ ձերբակալվել. Լուսինե Սահակյան (video).Hayeli 2020-03-05 10:31:00
«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի ու նրա հարազատների տներում կատարված գործողությունների արդյունքում բերման են ենթարկել Արամ Վարդանյանի որդուն եւ 2 քաղաքացու, 2 քաղաքացի էլ ձերբակալվել է, որից մեկը Վարդանյանի եղբորորդին է, մյուսը՝ հարեւանը: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։
«Արամ Վարդանյանի շուրջ ծավալվող իրադարձությունների հետ կապված 50-ից ավելի բերման ենթարկելու դեպք ենք ունեցել։ Երբ անձինք որեւէ առնչություն են ունեցել Արամ Վարդանյանի հետ… հարազատ, բարեկամ հայտնվել են տեսադաշտում, նրանք բերման են ենթարկվել՝ մտացածին հիմքերով, իբրեւ զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ Այս ամենը տեղի ունեցավ, երբ վարչապետը հայտարարում էր՝ բոլորին պետք է ասֆալտներին փռել։ Մենք այդպես էլ չհասկանանք՝ ում էին ուզում ասֆալտին փռել, որովհետեւ այն անձինք, որոնք բերման էին ենթարկվում որեւէ առնչություն չունեին քրեական ենթամշակույթի հետ»,- պատմեց փաստաբան Սահակյանը։ Լուսինե Սահակյանը պատմեց, որ Արամ Վարդանյանի տանը ոստիկանները խուզարկություն են իրականացրել առանց դատարանի թույլտվության: