Հրանուշ Հակոբյանը ասել է. «... եթե հեղինակազրկվածներ կան, պետք է գնան»...
2016-02-12 18:54:00

ՀՀ նախագահի նստավայրում պաշտոնատար անձանց հետ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտնել է. «Նախագահը հորդորեց ավելի լավ աշխատել։ Նա բաց և հստակ խոսեց հանրապետության ներքին ու արտաքին վիճակի մասին՝ նշելով, որ պետական պաշտոնյաները պետք է ավելի լավ աշխատեն։ Մեր կողքին կան գրագետ անձինք, որոնք հիմնականում երիտասարդներն են, նրանց պետք է գտնել, ուժ տալ, ոգևորել»։

 

Այս լիրիկական զեղումից հետո լրագրողները Հրանուշին վերադարձրեցին իրական աշխարհ՝ հարցնելով, որ ՀՅԴ ներկայացուցիչը հայտարարել էր, թե իշխանությունը հեղինակազրկված է, արդյոք Սփյուռքի նախարարը համաձա՞յն է նման գնահատականի հետ: Հակոբյանն պատասխանել է. «Ես կարծում եմ, իշխանության մեր գործունեության մեջ կան և լավ կողմեր, և վատ, և սխալներ, և թերություններ: Իսկ եթե հեղինակազրկվածներ կան, պետք է գնան»:


Հիմա Հրանուշի խոսքերը տարբեր մեկնաբանությունների են արժանանում: Ոմանք կարծում են, թե հեղինակազրկված ասելով տիկինը նկատի ունի այն պաշտոնյաներին, ովքեր այս օրերին լքում են իրենց աթոռները: Սակայն ոմանք էլ խորին համոզմունք ունեն, որ սա Հրանուշի ինքնախոստովանության եզակի դեպքերից մեկն է: Նա հատկապես իր մասին է խոսել, քանի որ հայաստանյան իրականության մեջ հեղինակազրկված անձանց ընդարձակ ցուցակում Հրանուշ Հակոբյանը միշտ էլ կարող է հավակնել բարձր հորիզոնականների:

 

Shame.am

Այս նյութը դիտել են - 1481 անգամ