«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ռոբասերժական իշխանության դեմ պայքարելու է նաեւ 2021-ին, 2022-ին, 2023-ին եւ այսպես շարունակ, քանի դեռ հնարավոր է ժողովրդին կերակրել այդ ժամկետանց սննդով
2020-03-10 22:06:00
«Հրապարակ». Փաշինյանի տեքստերը ոչնչով չեն տարբերվում 2018 թ․-ի հեղափոխության տեքստերից
Հանրաքվեի քարոզչական կամպանիան թեւակոխեց ակտիվ փուլ։ Տպավորություն է՝ կարծես դրսում ոչ թե 2020 թիվը լինի, այլ 2018 -ը։ Իրականությունը քարացել է, իսկ մենք՝ ժամանակի եւ տարածության միջեւ խցանվել։
Տրամաբանական հարց է առաջանում, թե ինչու հեղափոխությունն այսպիսի անճոռնի ընթացք ունեցավ՝ հայտնվելով տեղապտույտի մեջ։ Չէ որ 2020-ի քարոզարշավի դուրս եկած Նիկոլ Փաշինյանի տեքստերը ոչնչով չեն տարբերվում 2018 թ․-ի հեղափոխության տեքստերից՝ նույն տոնայնությունը, նույն բառերն ու նախադասությունները, նույն հերոսներն ու հակահերոսները, ոչինչ չի փոխվել եւ, վստահաբար, չի էլ փոխվելու։
Նիկոլ Փաշինյանը ռոբասերժական իշխանության դեմ պայքարելու է նաեւ 2021-ին, 2022-ին, 2023-ին եւ այսպես շարունակ, քանի դեռ հնարավոր է ժողովրդին կերակրել այդ ժամկետանց սննդով։
Այս նյութը դիտել են - 1950 անգամ