Ալեն Սիմոնյանի խայտառակ ասուլիսը. ի՞նչն էր նրան բերել Լոս Անջելես
2020-03-11 23:07:00
Օրերս ԱՄՆ-ում գտնվող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Լոս Անջելեսում, ՀՀ Գլխավոր հյուպատոսությունում, մամլո ասուլիս էր հրավիրել՝ անդրադառնալով մի շարք արդիական հարցերի: Ժամանակի սղությամբ պայմանավորված ու ելնելով «Ժամանակը ոսկի է» ամերիկյան հայտնի ասույթի տրամաբանությունից՝ ինքս չէի մասնակցել այդ ասուլիսին՝ չնայած առաջիններից մեկն էի, որ տեղեկացվել էի սպասվող հանդիպման մասին:
Հարցադրումները, որոնց պատասխանները կցանկանայի լսել Ալեն Սիմոնյանից քիչ չեն, և կցանակայի դրանք ուղղել ԱԺ փոխնախագահին հենց այս ֆորմատով՝ հրապարակայնորեն:
Նախ, պետք է արձանագրել, որ Սիմոնյանի այցն ԱՄՆ, այսպես ասած, սիրողական էր, և Ուրուգվայ այցից բացի պաշտոնական այլ այց նախատեսված չի եղել և որևիցե այլ երկիր: Ուստի՝ հետաքրքիր հարց է ծագում, թե ինչո՞ւ հանկարծ որոշվեց մասնավոր այցի շրջանակներում ասուլիս կազմակերպել տեղի լրատվամիջոցների հետ, որի միջոցով, ըստ էության, Սփյուռքում սկիզբ դրվեց «Այո»-ի քարոզարշավին:
Հայտնի է, որ իշխանություններն իրենց հիմնական ձեռնարկները սկսելիս նախ Սփյուռքն են սեփական թիրախում ընդդգրկում՝ սկսելով դրսում ապրող հայերից: Ալեն Սիմոնյանն էլ, հետևելով ձևավորված ավանդույթին, հյուպատոսարանում հրավիրված ասուլիսի միջոցով փորձել էր սփյուռքահայերին հրամցնել «Այո»-ի գաղափարը, ցույց տալ դրա այլընտրանքայնությունը:
Չնայած հարկ չենք համարում մեկ առ մեկ անդրադանալ ասուլիսի ընթացքում բարձրացված հարցերին ու դրանց տրված պատասխաններին, սակայն կարևոր ենք համարում ուշադրություն հրավիրել որոշ կարևոր կետերի վրա:
Ալեն Սիմոնյանը, մասնավորապես, նշել էր, թե այն քաղաքացիներն, ովքեր ցանկանում են, որ սահմանադրական բարեփոխումներ տեղի ունենան, կարող են գալ Հայաստան, մասնակցել «Այո»-ի քվեարկությանը, ինչը ևս մեկ անգամ հնարավորություն կտա սփյուռքահայերին գտնվել հայրենիքում:
Անկասկած, հայրենիքը մնում է հայրենիք, սակայն ակնհայտ է, որ «Այո»-ի քվեարկության միջոցով ներգաղթի խնդիրը չի լուծվելու: Ի դեպ՝ հեղափոխությունից հետո ևս այս հարցում իրավիճակը շարունակում է մնալ նույնը, երբ ոչ միայն ներգաղթ չկա, այլև արտագաղթն է ակտիվացել:
Ինչպե՞ս է պատկերացնում Ալեն Սիմոնյանը, 60-65-ն անց սփյուռքահային, ով նաև առողջական խնդիր ունի, ինչպե՞ս է հազարավոր մղոններ կտրելու-անցնելու, ինչպե՞ս է 17 ժամ ինքնաթիռում մնալու, ինչ է թե գա Հայաստան, ծիտիկ նկարի ու գնա հետ: Ինչո՞ւ պետք է սփյուռքահայը դա անի, ինչո՞ւ պետք է թավիշը քաղաքական բրենդ սարքածներին քաղաքականապես հզորացնի ու օժտի գերլիազորություններով, եթե այդ անելու ոչ մի օբյեկտիվ ստիպուլ սփյուռքահայն ուղղակի չունի: Եթե իսկապես Սիմոնյան Ալենը ցանկանում էր մարդկանց վստահություն ներշնչել, ապա շատ ավելի լավ կլիներ եթե առաջ քաշվեր մի նախագիծ, որը սփյուռքահայերին կօժտեր հայաստանյան ընտրություններին մասնակցելու լեգիտիմ իրավունքով: Եթե նման նախաձեռնությամբ իշխանավորներից ոչ ոք չի ցանկանում հանդես գալ, ապա նրանցից ոչ ոք իրավունք չունի սփյուռքահայերին ծառայեցնելու սեփական քաղաքական շահերին կամ դիտարկել որպես ֆինասնական աղբյուր:
Ստեղծել են Սփյուռքի հանձնակատարի պաշտոն ու գրասենյակ, բայց ցայսօր ռեալ ոչ մի ծրագիր չի առաջարկվում, թե ինչպես կարելի է ներգաղթ կազմակերպել կամ Հայաստան վերադառնալու գաղափարն ավելի գրավիչ դարձնել: Ցավոք, ինչպես նախկին իշխանությունների, այնպես էլ ներկաների կողմից Սփյուռքը դիտարկվում է բացառապես որպես «կթան կով» և ոչ ավելին:
Անկախ այն բանից, թե սփյուռքահայն աշխարհի որ մասում է գտնվում, ապրում ու գործունեություն ծավալում, պետք է կարողանա պայքարել իր իրավունքների համար՝ լիարժեքորեն մասնակից դառնալու Հայաստանի կյանքին: Ոչինչ միակողմանի չի լինում:
Ինչո՞ւ պետք է սփյուռքահայը «Այո»-ին կողմ քվեարկի, որպեսզի դրանից իրեն լավ զգա Ալեն Սիմոնյա՞նը, Ալենի բիզնեսները ծաղկե՞ն… Մինչդեռ Հայաստանում սոցիալական անհավասարությունը շարունակում է խորանալ, ինչին զուգահեռ հարստանում են հայրենի իշխանավորները, իսկ նրանց թվում նաև՝ Սիմոնյան Ալենը:
 Փաստորեն, ասուլիսի ընթացքում Ալեն Սիմոնյանն ակնհայտորեն ծաղրեց սփյուռքահայերին, համապատասխաններին հրահանգավորեց ու մեկնեց: 
Թավշյա հեղափոխությունից հետո այս էլ որերորդ անգամ է՝ Սիմոնյանը այցելում է Լոս Անջելես, ինչը խոսում է այն մասին, որ չնայած նա արդեն կարկառուն քաղաքական «դեմք» է Հայաստանում, սակայն սիրտը մնացել է ֆրեզնոներում՝ մարիխուանաների դաշտերի պլանտանցիաներում, ինչի համար էլ, թերևս, իր զինակից Արոյի հետ ցանկանում է Հայաստանում սղղացնել պլանքյաշության օրենքը. ցանած բերքի սպառման համար հավելյալ շուկա է ցանկանում ստեղծել ու դրա վրա հարստանալ: Միաժամանակ վերջինս փորձում է հետախուզման տակ գտնվող իր գործարար ընկերների առաջ կանաչ լույս վառել, նրանց միջոցով ընդլայնել սեփական ազդեցության տակ գտնվող գործարար աշխարհի շրջանակները: Այսինքն՝ նման այցերի շրջանակներում իրականում լուծվում են խիստ նեղանձնային խնդիրներ, իսկ շարքային սփյուռքահայն ու նրան հուզող խնդիրները բացարձակապես ոչ մեկին չեն հուզում: Հետաքրքիր է, տեղյա՞կ է վարչապետը այդ մասին:
Սիմոնյանն ասուլիսի ընթացքում նաև հասցրեց քննադատություններ հնչեցնել «սևերի» հասցեին՝ նրանց մեղադրելով բռնության կոչեր հնչեցնելու, ատելության խոսք տարածելու մեջ՝ փորձելով ապացուցել, որ նրանց ֆոնին իշխանություններն իբր շահեկանորեն տարբերվում են նախկիններից, իսկ իրենք՝ խաղաղության աղավնիներ են: Սիմոնյանն ակնհայտորեն մոռացել էր, որ ժամանակին ընտանիքին պատկանող կայքում տպագրում էր նախկինների ֆեյքերի գրած ստորությունները, մարդու անձի, ընտանիքի ու արժանապատվության դեմ ուղղված նողկանք առաջացնող գրառումները: Չէ՞ որ հենց Սիմոնյանի ցուցումներով է, որ միանգամայն անհայտ ինչ-որ դեմքեր այսօր դարձել են բլոգերներ, որոնք թշնամանք են սփռում իշխանությունների տեսակետները չկիսողների նկատմամբ: Այնպես որ՝ նախքան քարոզչական տրյուկներ բանեցնելը՝ շատ ավելի լավ կլիներ,եթե Սիմոնյան Ալենն իր ամեն մի խոսքն արտաբերելուց առաջ հաշվարկեր դրա հնարավոր հետևանքը: Ստի ոտքը կարճ է, և դժվար չէ այն բացահայտել ու փաստարկված կերպով խայտառակել:
Հարցին, թե ինչպես որոշեց մտնել քաղաքականություն, Ալեն Սիմոնյանը որպես իր այդ քայլի հիմնավոր նախապատճառ բերեց իր՝ 2008-ին ռեստորան ունենալու փաստը: Հարց է առաջանում, թե, եթե, այդ թվերին ռեստորան է ունեցել, ապա է՛լ ի՞նչն էր ստիպում նրան 18+ ֆիլմերում նկարահանվել…
Հույս ունենք, որ Սիմոնյանը նման խայտառակ ասուլիսներ չի տա այլևս ու չի մոռանա մի շատ պարզ ճշմարտություն՝ կյանքում ամեն բան անցողիկ է. այսօր աթոռի վրա ես, վաղը՝ շքամուտքի աստիճաններին: Այսօր նախկիններին քննադատած ու նրանց սխալների հաշվին իշխանություն վերցրածներն իրենք են կրկնում մինևնույն սխալներն ու բացթողումները՝ թերագնահատելով նույն Սփյուռքի ներուժը:
Հավանաբար վախենում են Սփյուռքի ներուժից, նախկինների օրինակով մերժվելուց, ինչը հաստատ սարերի հետևում չէ...Քիչ մնաց..
Գայանե Մանուկյան
Տեսանյութը՝  ANN-ի

 
Այս նյութը դիտել են - 14740 անգամ