Դիպլոմավոր Սահակյան, դիպլոմդ իսկակա՞ն է ...
2016-02-12 19:22:00


Դիպլոմավոր Սահակյան, դիպլոմդ իսկակա՞ն է

Այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը Շերլոկ Հոլմսին վայել բացահայտում է արել: Այն նիստի ժամանակ, որը պետք է ընտրեր ՄԻՊ թեկնածու, Սահակյանն ասել էր, թե թեկնածու Զարուհի Փոստանջյանի դիպլոմը ոչ պետական նմուշի է, իսկ դա չի համապատասխանում կրթության մասին օրենքի պահանջներին: Այնուհետև նա դիմել է Փոստանջյանին. «Եթե Դուք ընտրվեք Մարդու իրավունքների պաշտպան, դիպլոմի հետ կապված կարող ենք խնդիր ունենալ»:

 

Օրենքի տառին հավատարիմ ՀՀԿ-ականն օրենքին հավատարիմ էր մնացել ընդամենը հաշված վայրկյաններ, քանի որ հաջորդ պահին հայտարարել էր. «Ձեզ գրանցումից չենք հանում, որ չգնաք և չասեք՝ ոչ քաղաքական հետապնդումների արդյունքում հերոսացաք»: Սա, ինչ խոսք, ցինիկ մեծահոգության այն տեսակներից է, որից անմիջապես սրտխառնոց ես զգում: Բայց հիմա խնդիրը ոչ Սահակյանն է, ոչ էլ Զարուհին, այլ դիպլոմը:


Հովհաննես Սահակյանը այդ թեմային անդրադառնալիս չէր կարող չիմանալ, որ եթե «Ժառանգության» ներկայացուցչի դիպլոմն ընդամենը մասնավոր բուհի է, ապա խորհրդարանի պատգամավորների ու կառավարության անդամների կեսից ավելին վաղուց ի վեր հրաշալի յոլա է գնում կեղծ և «կոոպերատիվ» (օրինակ, մեծ իրավաբան Հրայր Թովմասյանը «Գլաձոր» համալսարանի դիպլոմ ունի) դիպլոմներով, կեղծ գիտական կոչումներով և նույնիսկ դպրոցի կեղծ ատեստատներով: Օրենքը դրա մասին երբևէ Սահակյանի ականջին ինչ-որ բան ասե՞լ է, թե՞ մտածել է, որ այդ ՀՀԿ-ականն անմիջապես դուրս կգա պայքարի և, ինչպես ինքը կասեր, ոչ քաղաքական հետապնդումների արդյունքում կհերոսանա:

 Shame.am

Այս նյութը դիտել են - 1444 անգամ