Սոֆյա՛, սիրելի՛ս, ծննդյան օրդ շնորհավոր:
2020-04-13 01:10:00
Սոֆյա՛, սիրելի՛ս, ծննդյան օրդ շնորհավոր: 
Այն ամենն եմ ցանկանում, ինչ կցանկանա յուրաքանչյուր մայր իր դստերը, սակայն ամեն տարի այս օրը ես անցնում եմ այն խաչված ուղիներով, որ սկսվել է ..84-ից: Կյանքը շարունակաբար հարվածել է, բայց չգիտեմ դու՞ ինձ հենարան դարձար, թե՞ ես, բայց դիմացանք: 
Մենք ..92-ի պատերազմ տեսանք, նկուղային կյանք, հետո՝ բռնագաղթ... Մենք միասին հայրենիք կորցրինք, օտարություն տեսանք, «փախստականի» պիտակ ստացանք, բայց ապրեցինք...
Չնայած հարազատների շունչ կար այնտեղ, բայց հայրենիքը քաղցր էր, մենք վերադարձանք ու միասին ծիծեռնակի մեր քանդված բույնը շինեցինք:
Տարիներ շարունակ սահմանից եկող արկերի հարվածների արձագանքներից ես գունատվում էի, ամուր սեղմվում էիր ինձ, որ միասին դիմանանք:
Ու դիմացանք:
Ապրիլյան օրերին քեզ տեսա շատ ավելի համարձակ, քան՝ ես էի, այս անգամ ընտանիքդ ինձ հենարան դարձավ, որ ես դիմանամ, այս անգամ մի քանի օրվա տարհանում, նորից վերադարձ...Վերադարձ այն նկուղը, որտեղ քո մանկությունն էր անցել...Այս անգամ քո բալիկն էլ մեզ հետ էր, ու հասկացանք, որ սերնդից սերունդ անցածը կրկնվում է, բայց պիտի ապրենք...Ու ապրում ենք ավելի կոփված, ավելի համառ, այս երկրի մեծ սիրով, մեր աշխատանքով: Եվ դու ինձ գոհացնում ես մանկավարժի քո տեսակով, գուցե նաև՝ իմ տեսակով, որ միասին մաս դառնանք ու մեր փոքրիկ հյուլեով այս երկիրն ապրեցնենք:
Սիրելի՛ս, այսօր առավել քան ուրախ եմ, որ մի անցած ուղի ինձ հետ տարեդարձդ շնորհավորում եմ՝ իմ գրքում տեղ գտած հրապարակումով և քո սիրած կակաչներով:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 2220 անգամ