Սկսվել է պաշտոնյաների հոսքը դեպի նախագահական նստավայր (Լուսանկարներ)
2016-02-12 22:41:00
ՀՀ նախագահի նստավայրի մոտից Armtimes.com-ի թղթակիցն այս պահին հաղորդում է, որ նախագահական նստավայր են գալիս գործադիր իշխանության ներկայացուցիչները, այդ թվում նախարարները, մարզպետները եւ Երեւանի վարչական շրջանների ղեկավարները: Արագածոտնի եւ Շիրակի մարզպետները լրագրողների հետ զրույցում ասել են, որ չգիտեն թե ինչի համար են հրավիրվել նախագահական, եւ տեղյակ չեն իրենց պաշտոնանկության հետ կապված որոշումներից:

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, մասնավորապես նշել է, որ ինչպիսի որոշում էլ կայացվի իր վերաբերյալ, ինքը կհարգի այդ որոշումը:

ԱԺ փոխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով նույնպես շտապում էր նախագահական, լրագրողներին հորդորել է հարցերի պատասխանները ստանալու համար սպասել, մինչեւ կհրապարակվի Սերժ Սարգսյանի ելույթը: Մեր թղթակցի փոխանցմամբ՝ այս պահին պաշտոնյաների հոսքը դեպի նախագահական դեռ շարունակվում է:

Նախագահական նստավայր եկան նաեւ նախկին ԲՀԿ-ական պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը եւ Մարտուն Գրիգորյանը: Նախագահական եկավ նաեւ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, սպասվում է, որ այսօր պաշտոնապես կազդարարվի ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների ավարտի եւ արդյունքների մասին: Երեկ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան նախագահական է հրավիրել իշխանական ողջ վերնախավին:

Սերժ Սարգսյանի խոսնակ Վլադիմիր Հակոբյանն այսօր հայտարարել է, որ Սարգսյանը երեկոյան նախագահական նստավայր է հրավիրել ՀՀ օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին, սակայն հանդիպման առանցքը լինելու է ոչ թե ՀՀԿ-ՀՅԴ բանակցություններն ու կառավարությունում սպասվող կադրային ու կառուցվածքային փոփոխությունները, այլ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ հարցեր: Սերժ Սարգսյանը հանդես է գալու ելույթով:

Այս նյութը դիտել են - 1689 անգամ