Ոտքով, ձեռքով, կարտոնով էր խփում. հետո փայտի քանոնը ջարդվեց, երկաթի քանոնը վեկալավ…ջուրը լցնում էր գլխիս, ու խփում...
2020-04-14 10:01:00

NewsMedia.am-ի զրուցակիցն է Սիսիանի ոստիկանության բաժնում բաժնում՝ ծեծի ենթարկված 60-ամյա Գառնիկ պապիկը, ով մանրամասն ներկայացրել է, թե ինչ է իր հետ կատարվել ոստիկանության Սիսիանի բաժնում.
-Ինձ բաժնում ծեծել է ոստիկանության բաժնի պետը, առաջին անգամ եմ տեսել:
-Այսինքն, Սիսիանի ոստիկանության ժպ-ն՞:
-Այո:
-Ինչի՞ համար:
-Իբր վեշ եմ գողացել, ասում էր ո՞ւր, է ու ավել-պակաս հայհոյանքներ, սկսեց խփել: Ասում ա մեկա դատված ես: Ասեցի հա, ասեց լավ՝ էդ հերիքա: Ասեց գրի՝ որ դու ես տարել: Ասեցի, հա ես գրում եմ, որ ես եմ տարել, բայց չես ասում. եղածն ո՞ւր է:
-Այսինքն ստիպում էր Ձեզ, որ սուտ ցուցմունք գրե՞ք:
-Այո:
-Իրականում ի՞նչ գողության մասին էր խոսքը:
-Չգիտեմ, իբր սումկա էր, թե ինչ է եղել մեջը՝ չգիտեմ:
-Ոստիկանության բաժնում ե՞ն Ձեզ ծեծել:
-Հա, իր սենյակում: Մի հատ էլ մայոր կար՝ իրա տեղակալն էր, ինքն էլ կողքը:
-Ո՞նց էր ծեծում, ձեռքերով, թե՞ …
-Ոտքով, ձեռքով, կարտոնով էր խփում: Հետո փայտի քանոնը ջարդվեց, երկաթի քանոնը վեկալավ…Ջուրը լցնում էր գլխիս, ու խփում: Ասեց. հեսա քեզ գյուլում եմ՝ տանեմ գցեմ ընդեղ, հետո ասեմ փախել ա՝ խփել եմ…
Ասեցի արա, ոնց ցանկությունդ է՞:
-Դա ոստիկանապետի ժպ-ն է՞ր ասում:
-Այո:
-Ի՞նչ հայհոյանքներ էր տալիս:
-Ասում էր այ բ…ի տղա, այ…տենց հայհոյանքներ:
-Ինչո՞ւ էր ջուր լցնում Ձեզ վրա:
-Իրան հարցրեք, ջուրը լցնում էր գլխիս՝ խփում էր: Ա սում էր հլը հեսա իջացնելու եմ պադվալ՝ ավելի վատ պատիժներ տամ քեզ:
-Ի՞նչ վնասվածքներ ունեք:
-Ականջներս է ցավում, գլուխս է պտտվում. կողքերս է ցավում, հիմնականը գլուխս է:
-Կատարվածից հետո փորձել ե՞ն Ձեզ հետ խոսելմ կապի դուրս գալ:
-Մարդիկ են եկել՝ ասում էին մի բողոքի:
-Ովքեր էին այդ մարդիկ, ոստիկանության աշխատակիցնե՞ր, թե՞՚՚…
-Չգիտեմ, միգուցե «տայնի» մարդիկ էին , ես չգիտեմ…
-Ի վերջո, պարզվե՞ց ով էր այդ գողությունը արել:
-Պարզվեց…Լսել եմ, որ գտնվել ա, լսել եմ:
-Որտեղի՞ց են Ձեզ տարել գողության կասկածանքով:
-Տնից, մտան տունը՝ գոմով, կրիշով սաղ նայեցին, հետո տարան գիշերը պահեցին, առավոտ էլ բաժնի պետն էկավ՝ ու սկսեց հայհոյանքներ տալը, ծեծելը:
Այս նյութը դիտել են - 9129 անգամ