Հանցավոր բանդայի հավաք Հայաստանում. իրավապահների նոր բացահայտումը
2020-04-23 12:03:00

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները բանդա են բացահայտել, որոնք անգամ ոստիկան են սպանել:

Եվ այսպես, ըստ նախաքննական մարմնի՝ Գեղամ Մաչանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Աշոտ Վարազդատի Զատիկյանի մտերիմ ընկերը և տեղեկանալով Աշոտ Զատիկյանի կողմից կազմավորվող կայուն հանցավոր խմբի բանդայի և դրա հանցավոր բնույթի ու նպատակների մասին, մասնակցել է բանդայի հավաքներին:

Նա հանցակիցների հետ համատեղ պլանավորել և բանդայի պարագլուխ Աշոտ Զատիկյանի կատարած դերաբաշխման համաձայն մասնակցել է հանցագործություններ կատարելուն ուղղված գործողություններին, բանդայի կատարած հանցագործությունների բացահայտումը կանխելու, հանցակիցներին, հանցագործությունների հետքերը, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաները, հանցագործության կատարման գործիքներն ու միջոցները պարտակելուն ուղղված միջոցառումներին:

Ինչպես նաև ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ բանդայի գոյության և հանցավոր գործունեության գաղտնիության ապահովման ուղղությամբ, իրեն հատկացված դերի շրջանակներում մասնակցել է բանդայի կողմից կատարվող բոլոր հանցագործություններին, այդ թվում` ավազակային հարձակումներ, կողոպուտներ, ինչպես նաև ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպսնություններ, հասարակական կագի պահպանության գծով պաշտոնեական գործունեության կապակցությամբ միլիցիայի աշխատակցի սպանություն:

Այս արարքների համար նրան և Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել: Պատժի և գործի հետագա զարգացումների մասին կներկայացնենք հաջորդիվ»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս նյութը դիտել են - 2412 անգամ