ԱՄՆ 30 սենատորներ պահանջում են 1.5 միլիոն դոլար հատկացնել Արցախին2020-04-28 00:34:00
ԱՄՆ շուրջ 30 սենատորներ միացել են Ներկայացուցիչների պալատի 75 անդամների պահանջին ուղղված Արցախում ականազերծման ծրագրի ֆինանսավորմանը 2021 թվականին:
Այս մասին հայտնում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ANCA):
Սենատի նամակը շրջանառության մեջ է դրել Ռոբերտ Մենենդեսը: Նամակում կոչ է արվում անռվազն 1.5 միլիոն դոլար հատկացնել Արցախում ամերիկյան մարդասիրական աջակցության ծրագրին:
«Նամակը հստակ ներկայացնում է Կոնգրեսի մտադրությունը շարունակելու ԱՄՆ մարդասիրական օգնությունն Արցախին՝ չնայած վարչակազմի կողմից կյանք փրկող ծրագրին վերջ դնելու ոչ խելամիտ ու անգութ փորձերին», – ասել է կոմիտեի ղեկավար Արամ Համբարյանը:
Այս նյութը դիտել են - 7400 անգամ