Արթուր Վանեցյանին տարբեր մութ պատմությունների հետ կապել չի հաջողվի
2020-05-29 15:01:00

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանին տարբեր դավադրապաշտական տեսությունների մեջ մեղադրելու փորձերը դժվար թե դրական ավարտ ունենան, քանի որ դրանք մտածածին են ու չեն համապատասխանում իրականությանը:
Իրականությունը խեղաթյուրելու և Վանեցյանի շուրջ ավելորդ լարվածություն հրահրելու պատճառները հասկանալի են, քանի որ նրան, իսկապես, հաջողվում է հստակ քայլերով առաջ շարժվել և տարբեր ծրագրեր իրականացնել: Ու թեև դրանք բոլորն էլ ուղված են երկրի ու պետականության կայացմանը, բայց, չգիտես ինչու, այս ամենը բոլորովին այլ քողի ներքո է ներկայացվում որոշ քաղաքական ուժերի կողմից, քանի որ շատերը, իսկապես, ԱԱԾ նախկին տնօրենի՝ քաղաքական դաշտ մուտք գործելու քայլի մեջ լուրջ վտանգ են տեսնում:

Մինչդեռ, պետք է փաստել, որ այս պահին նա է այն միակ թեկնածուն, ում կհաջողվի համախմբել արտախորհրդարանական քաղաքական ուժերին և ստանձնել ընդդիմության առաջնորդի դերը:

Այս նյութը դիտել են - 6682 անգամ