«Մեր ընտանիքի երազանքն է՝ վերադառնալ մեր բնակարան»․ Աննա Հակոբյան
2020-05-30 01:06:00
«Մեր կյանքի ոճը չի փոխվել և չի փոխվի, որովհետև մենք համարում ենք, որ դա մեր հայրիկի ժամանակավոր աշխատանքն է, և մեր ընտանիքը ժամանակավոր հայտնվել է այդ կարգավիճակում: Դա մեզ համար ժամանակավոր փուլ է»,- «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո իրենց ընտանիքի կյանքում ոչինչ չի փոխվել:
«Երկու տարի շարունակ գոյություն ունի խոսակցություն, որ վերադառնանք մեր նախկին բնակարանը: Ոչ թե պատասխանատվությունից, աշխատանքներից ենք խուսափում, այլ կարոտով ենք հիշում մեր բնակարանը: Ամեն ինչ նույնն է, մեր կյանքում ոչինչ չի փոխվել, ուղղակի ուշադրությունն է շատացել: Ուղղակի գրավում է այն, որ նախկինում դու կարող էիր փակվել քո տանը՝ քո ընտանիքի ներսում և հեռու լինել այլ աչքերից ու մենակ մնալ»,- ասել է Աննա Հակոբյանը:
Նշենք, որ մամուլում լուրեր էին տարածվել, որ Փաշինյանները ցանականում են վաճառել «Հայրենիք» կինոթատրոնի դիմաց գտնվող իրենց բնակարանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Այս նյութը դիտել են - 4730 անգամ