Ավանդույթի համաձայն, այս տարի էլ, Էջմիածին քաղաքում մեծ շուքով տեղի ունեցավ Տեառնընդառաջի տոնախմբությունը:
Տոնախմբությունը կազմակերպել էր Էջմիածին քաղաքի քաղաքապետ՝ Կարեն Գրիգորյանը:
Ինչպես տոնախմբության մասնակիցներն են ասում, հիանում են իրենց քաղաքապետով՝ տեսնելով նրա անսահման սերն յուրաքանչյուր բնակչի նկատմամբ:
Միջոցառման ընթացքում նորապսակների համար կազմակերպվել էր Օրհնության կարգ, որից հետո Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ինչպես միշտ, այս տարի ևս անակնկալներ մատուցեց նորապսակներին և քառասնօրյա մանկանը՝ ոսկյա զարդեր նվիրելով:
Նշենք, որ Տեառնընդառաջի տոնախմբության կազմակերպմանը մասնակցել են նաև Էջմիածին քաղաքի կուլտուրայի տան պատանի սաները , ովքեր ջանք չեն խնայել տոնախմբությունը էլ ավելի հետաքրքիր ու գեղեցիկ դարձնելու համար:
Այս նյութը դիտել են - 2165 անգամ