Սիրան Ավետիսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար2020-06-04 11:05:00
ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 4-ին ստորագրել է հրամանագիր Սիրան Ավետիսյանին Արցախի Հանրապետության արդարադատության նախարար նշանակելու մասին։

Սիրան Ավետիսյանի աշխատանքային գործունեությունը․
2006 թվականին աշխատել է ԱՀ թիվ 11 միջնակարգ դպրոցում` որպես «Իրավունքի» ուսուցչուհի: Նույն թվականին համատեղությամբ դասախոսել է «Մեսրոպ Մաշտոց» համալսարանում:
2008 թվականի հուլիսի 1-ից աշխատել է ԱՀ Գերագույն դատարանում՝ որպես դատավորի օգնական:
2010 թվականի հունվարի 28-ից նշանակվել է ԱՀ դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման և կազմակերպման բաժնի պետի պաշտոնում:
2017 թվականի հոկտեմբերի 4-ին ԱՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ԱՀ արդարադատության նախարարի տեղակալ:
Ունի դատական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:
Այս նյութը դիտել են - 6007 անգամ