«Գժի թղթի» և «Բռնաբարության» մասին. Արման Վարդանյան
2020-06-11 12:40:00
Հայաստանի Հանրապետությունում միշտ ընթացել է քաղաքական, ներքաղաքական պայքար, և միշտ ներքաղաքական պայքարում եղել են խաղի կանոններ: Անկախ ունեցած վերաբերմունքից՝ հակառակորդները երբեք չեն մտել մարդկանց ընտանիքներ, անկախ ունեցած հակակրանքից՝ մարդիկ միշտ պահել են այն նշաձողը, որ քաղաքականությունը՝ քաղաքականություն, իսկ մարդու ընտանիքը սրբություն է:
 Այս մասին իր տեսաուղերձում հայտարարել է «Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանը:
«Մենք ինչ ենք տեսնում այսօր. ոչ թե քաղաքական պայքար, այլ՝ ներքաղաքական պատերազմ»,- ասաց Վարդանյանը, ապա, դիմելով իշխանության և ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներին, շեշտեց. «Ձեր ամբողջ պայքարի հիմքում ձեր անձնական ամբիցիաներն են»:
Մանրամասները՝ տեսանյութում.
Այս նյութը դիտել են - 2701 անգամ