COVID-19-ը հաղթահարած հանրահայտ բժիշկ Ասպրամ Աղբալյանի խորհուրդները
2020-06-24 16:53:00
Կորոնավիրուսը հաղթահարած մոսկվաբնակ հայտնի թերապևտ, սրտաբան Ասպրամ Աղբալյանն իր աշխատանքային գործունեության ընթացքում օգտագործում է նաև սեփական փորձառությունը՝ տալով հրաշալի արդյուքներ։ Ինչպես բազմաթիվ ծանր հիվանդություններ, այնպես էլ նորահայտ COVID-19-ը մարդկանց մոտ թողնում է խոր հետք` յուրահատուկ բարդություններով ու դժվարություններով։ Լուրջ խնդիրներն ավելի հաճախ հանդիպում են թոքերի ուժեղ վնասվածքի, շաքարախտի, հիպերտոնիայի, բրոնխիալ ասթմայի, սրտի կորոնար հիվանդության ժամանակ:
Բժշկուհին, հակառակ իր գերծանրաբեռնվածությանը, ամենօրյա անվճար խորհրդատվություն է իրականացնում նաև առցանց՝ դիմատետրի պաշտոնական էջի միջոցով (Доктор Аспрам Агбалян / Doctor Aspram Agbalian)։ Նրան են դիմում ինչպես հայրենիքից, Ռուսաստանի տարբեր շրջաններից, այնպես էլ արտասահմանից։ Կարևոր է համարում վարակի կանխարգելման միջոցառումների իրականացումը՝ ներառյալ դիմակ կրելը։ Ընդգծում է, որ ամռանը, օդի բարձր ջերմաստիճանի ժամանակ դիմակը հանգեցնում է քրտնարտադրության ավելացման, ինչի արդյունքում խոնավությունը մեծանում է՝ ստեղծելով վիրուսի ապրելու համար նպաստավոր միջավայր։ Սա արդեն պաշտպանության կանոնների խախտում է: Հետեւաբար խորհուրդ է տալիս առնվազն խուսափել մուգ գույնի դիմակներից։
Բժիշկ Ասպրամ Աղբալյանը չափազանց կարևոր է համարում նաև հետվերականգնողական շրջանը։ Ընդգծում է, որ վարակը հաղթահարելուց հետո էլ մարդկանց մոտ կարող է շարունակվել շնչառական լուրջ դժվարություններ, ակտիվության նվազում, ընդգծված հոգնածություն, մկանների թուլություն, ինչպես նաև հոգեբանական խնդիրներ։ Վերջինս հիմնականում կապված է այն հանգամանքի հետ, որ շատերը վախենում են հիվանդության կրկնությունից: Սակայն բժշկուհին լիահույս է, որ ապաքինվածները պիտի ունենան հիվանդության նկատմամբ երկարաժամկետ իմունիտետ։ Բոլոր դեպքերում խորհուրդ է տալիս վանել վախը և սկսել ֆիզիոթերապիայի վարժություններ, ինչպես նաև պարտադիր հետևել.
ա․ աշխատանքի և հանգստի ռեժիմներին,
բ․ հրաժարվել վատ սովորություններից,
գ․ զբոսնել մաքուր օդում,
դ․ ստանալ հարուստ, հավասարակշռված սնունդ,
ե․ նորմալացրել աղիքային միկրոֆլորան,
զ․ ընդունել վիտամինային թերապիա, հատկապես `A, C, D, E վիտամիններ:

Հովհաննես սարկավագ Գումրույան

Լոս Անջելես
Այս նյութը դիտել են - 6197 անգամ