Մանվել Գրիգորյանի նկատմամբ շարունակվում է դաժան վերաբերմունքն ու խոշտանգումը.փաստաբան2020-06-25 12:29:00
Մանվել Գրիգորյանի նկատմամբ շարունակվում է դաժան վերաբերմունքն ու խոշտանգումը, այս մասին հայտարարություն է տարածել վերջինիս փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
«Հիվանդը գտնվում է անօգնական վիճակում, քանի որ թույլ չեն տալիս բուժումը շարունակել արտերկրում, իսկ Հայաստանում, համաձայն բժշկական էպիկրիզների և բուժող բժշկի մասնագիտական կարծիքի, հնարավոր չէ բուժել, և դրա իրավական հետևանքների պատասխանատուն այլևս գործադիրը և Մանվել Գրիգորյանի քրեական գործը քննող դատավորն է:
25.06.2020 թվականին դատարանում դատական նիստին առողջապահության նախարարի անունից վերջինիս ներկայացուցիչը հայտարարեց, որ եթե առողջապահության նախարարի հրամանով բժշկական կոնսիլիում հրավիրվի, կխախտի օրենքը, որովհետև նման լիազորություններով առողջապահության նախարարն օժտված չէ: Ստացվում է, որ 2019 թվականի հունվարին նույն նախարարի հրամանով նույն հիվանդի համար բժշկական կոնսիլիում հրավիրելը եղել է անօրինական:
Ահավասիկ, ընտրովի արդարադատության և ընտրովի առողջապաության գործառույթների արդյունքը»,-ասված է հայտարարությունում։
Այս նյութը դիտել են - 4758 անգամ