Նիկոլ Փաշինյանը ճիշտ չի ասում...ինչու՞ են բոլորը լուռ. փաստաբան2020-06-29 13:14:00
Ֆեյսբուքյան իր էջում փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրել է.
«Երբեք չէի ցանկանա ինքս գրել այս ստատուսը, բայց երկրիս վիճակը ստիպում է՝
1992թ. ընդունված «Զինապարտության մասին» ՀՀ առաջին օրենքը իրոք նախատեսել է դրույթ, որ երկու ծառայած եղբայրների երրորդ եղբայրը ազատվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից: Օրենսդրական այդ դրույթը ուժը կորցրած է ճանաչվել 1994թ., ինչից հետո բոլոր «երրորդ» եղբայրները զորակոչվել են բանակ:
Մեր «սիրելի» վարչապետը, երբ նշում է, որ ծառայությունից ազատվել է այդ հիմքով, մեղմ ասած ճիշտ չի ասում:
Հիշեցնեմ, որ նա ԵՊՀ-ում ուսուցանել է 1991-1995 թթ. ընթացքում եւ այդ ժամանակ իրավացիորեն օգտվել է տարկետման իրավունքից:
Այսինքն՝ այդ ժամանակ իրեն պետք էլ չի եղել 1992-1994թթ. ընթացքում գործած նորմը:
Ինչեւէ, 1995թ. աշնանը,երբ իրեն հեռացրել են ԵՊՀ-ից, էական չէր արդեն, այդ «երրորդ» եղբոր նորմը եղել է, թե՝ ոչ, նա 20 տարեկան էր եւ ենթակա էր պարտադիր զորակոչի: Նա ենթակա էր պարտադիր զորակոչի մինչեւ 2000 թ. գարունը՝ երկրորդ զավակի ծնվելու պահը:
Հարց՝ ինչու նա չի զորակոչվել 1995 թվականի աշնանից մինչեւ 2000 թվականի գարունը:
Հարց բոլորին:
Ինչու՞ չի զորակոչվել, բայց այսօր պատերազմի ժամանակ ՀՀ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է: Ավելի կարեւոր հարց՝ ինչու՞ այս հարցը ոչ ոք չի տալի»:
Ինչու՞ են բոլորը լուռ»։
Այս նյութը դիտել են - 4742 անգամ