Բոստոնում ապրող ինչ-որ մեկը, որ խաշի ու թանկ օղու սիրահար է՝ մտահոգված է հայրենիքում մնացած հայության հումորի զգացման կորստով:
Այդ փքված բոստոնահայը, որ իրեն ,,գիտունիկ,, է կարծում՝ իր տաքուկ եւ ապահով անկյունից մեզ հորդորում է չկորցնել հումորի զգացումը նույնիսկ ամենադժվար պահերին.
,,Միայն այդ ճանապարհով է հնարավոր հաղթել ձեր ճանապարհին հայտնված վատն ու տմարդին,,- ՖԲ-ի իր էջում գրում է այդ ինքնահռչակ ,,առաքյալը,,:
Խորշելի է:
Նախ այն առումով, որ ինքը հումորաչափիչ չունի, որ չափի ու պարզի հայրենիքում մնացածների հումորի կորստի չափը: Երկրորդ՝ եթե մինչեւ հիմա մենք մնում եւ ապրում ենք հայրենիքում, դա արդեն նշանակում է, որ մեզանում հումորի զգացումը այնքան մեծ է, որ կարող ենք իր նմանին տանել ծովը /կամ՝ օվկիանոսը/ եւ ծարավ հետ բերել:
Նման տիպերն իսկապես խորշելի են, որոնց տարբեր տեսակի զգացումների կորուստը ոչ ոք չի քննարկում, բայց իրենք հանդգնում են քննարկել հայաստնաբնակների հումորի չափը եւ այդ առիթով իրենց ,,մտահոգությունն,, են հայտնում:
Դե արի ու մի ասա՝ տո՛ ա՛յ, հաստագլուխ, կուշտ զըկրտացող կենդանի, դու ինչի՞ց ենթադրեցիր, որ այստեղ բոլորը կորցրել են հումորի զգացումը: Քո բոստոնյան տուփերով խաշն ու թանկ արաղը մի օր առ ու արի հայրենիքում ապրիր եւ քո ,,հումորով,, դիմակայիր ,,վատին ու տմարդին,,՝ տեսնենք՝ դու կլինես հաղթողը, թե մենք: Կգա՞ս...Չես գա...
Դե, ուրեմն՝ ռեխդ փակիր ու մեր հումորի պակասի մասին մի մտահոգվիր: Քո տանը հայելու առաջ Բենի Հիլ երեւակայիր եւ վե՛րջ...
ՖԲ-ում ես ունեմ բազմաթիվ հրաշալի ընկերներ, որոնք հանգամանքների բերումով կամ՝ բոլորիս հայտնի պատճառներով հեռացել են հայրենիքից: Բայց իմ ընկերներից ոչ ոք նման նողկալի հեգնանքով չի արտահայտվում եւ նման թեմաներով չի ,,մտահոգվում,,..
Իսկ էս դատարկությունը օվկիանոսի այն կողմից հեռադիտակով գնահատում է մեր ,,կորցրած,, հումորը...
Բա հիմա նորից չասես՝ յա՛խք...
Ֆեսյբուքյան իր էջում այդ մասին գրում է Կիմա Եղիազարյանը
Այս նյութը դիտել են - 1980 անգամ