Արդյոք այս պահին օրինակա՞ն է արտակարգ դրությունը2020-07-13 13:13:00
ՀՀ ԱԺ-ն ավարտեց Հայաստանում արտակարգ դրության ժամկետի երկարացման մասին ՀՀ կառավարության ընդունած որոշման քննարկումը:
Հայաստանում արտակարգ դրության համար սահմանված նախկին ժամկետն ավարտվեց հունիսի 13-ի ժամը 17։00-ին:
Կառավարության որոշումը քննարկելու համար ժամը 14։00-ին մեկնարկած ՀՀ ԱԺ արտակարգ նիստն ավարտեց 3 ժամ 38 րոպե անց՝ մոտավորապես ժամը 17։38-ին:
Օրենքով արտակարգ դրությունը ավարտված է համարվել ժամը 17։00-ին:
Արդյոք արտակարգ դրության ժամկետի երկարաձգումն օրինական համարելու համար միայն բավարա՞ր է ՀՀ կառավարության որոշումը: Եթե այո, ինչով է պայմանավորված ՀՀ կառավարության որոշումից հետո անհապաղ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու և որոշումը քննարկելու մասին օրենքի պահանջը:
Արդյոք այս պահին օրինակա՞ն է արտակարգ դրությունը, եթե դա պաշտոնապես երկարաձգվել է օրինական ժամկետն ավարտվելուց կես ժամ անց:
Այս նյութը դիտել են - 4085 անգամ