Վաղը ԱՄՆ դեսպանատունը չի աշխատի...
2016-02-14 18:51:00

Հայաստանում Ամերիկայի Միացյալ  Նահանգների դեսպանատունը վաղը չի աշխատի: Այս մասին տեղեկանում ենք դեսպանատան ֆեյսբուքյան էջից:

«Վաղը, փետրվարի 15-ին Նախագահների օրվա տոնի կապակցությամբ դեսպանատունը փակ կլինի: Արտակարգ իրավիճակների դեպքում Հայաստանում ԱՄՆ քաղաքացիներին խնդրում ենք հետևել այս հղմանը», - գրված է էջում:

Նշենք, որ Միացյալ Նահանգներում փետրվարի երկրորդ երկուշաբթի օրը նշում են Նախագահի օրը՝ տոն, որը համազգային կարգավիճակ է ստացել 1879 թվականին՝ փետրվարի 22-ին ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի ծննդյան օրը նշելու նպատակով:
 
Այդ ժամանակից գրեթե հարյուր տարի անց՝ 1968 թվականին, ԱՄՆ-ի Կոնգրեսն ընդունել էր օրենք, որի համաձայն դաշնային մի քանի տոն որոշակի ամսաթվին նշվելու փոխարեն այդուհանդերձ նշվում են որոշակի երկուշաբթի օրերին, որպեսզի աշխատավորները հնարավորություն ունենան օգտվելու հանգստյան երկարացված օրերից: Նախագահի օրն ԱՄՆ-ում հանգստյան է միլիոնավոր աշխատավորների և դպրոցականների համար: 

Այս նյութը դիտել են - 1705 անգամ