Որտե՞ղ է երեխայիս դին
2020-07-23 16:12:00
Որտե՞ղ է երեխայիս դին․ Հայկուհի Խաչատրյանը ծննդաբերությունից առ այսօր այս հարցն է ուղղում պատկան մարմիններին։
 2019 թ-ի սեպտեմբերի 24-ին Հանրապետական ծննդատանը մահացել էր Կոտայքի մարզի բնակչուհի, 2 երեխաների մայր, 33-ամյա Հայկուհի Խաչատրյանի նորածինը։ 
Այս ընթացքում Հայկուհին, որն իր երեխայի դին չէր տեսել, անանուն զանգ է ստացել, որով կնոջը հաղորդել են, թե նորածնի մարմինը դատաբժշկական փորձաքննության չեն ուղարկել։
Հայկուհին ոստիկանների ներկայությամբ գնացել է Հանրապետական ծննդատուն, որտեղ բուժանձնակազմը խոստովանել էր, նորածնի դին փորձաքննության չի ուղարկվել։Հիշում է․․․․
Ասացին, թե երեխան մանկական դիահերձարանում է․․․այնտեղ համակարգչային տոնոգրաֆիայի տվյալներ էլ էին կեղծել՝ ժամերի և այլ տվյալների կեղծիքներ է նկատել։
Խաչատրյանն ասում է, որ հղիությունն ընթացել է առանց բարդությունների, բայց առայսօր չի հասկանում, թե ինչու երեխան մահացած ծնվեց և ինչու այդպես էլ չկարողացավ տեսնել երեխայի մարմինը:
medmedia.am
Այս նյութը դիտել են - 4357 անգամ