Ամերիկայում այսօր նշում են ազգային տոն՝ Նախագահների օրը:
Նախապես այն նշվել Է պետության առաջին ղեկավարի՝ Ջորջ Վաշինգտոնի ծննդյան օրվա առթիվ (ծնվել Է 1732 թվականի փետրվարի 22ին):
Սակայն, քանի որ փետրվարին (ամսի 12ին) ծնվել Է նաեւ 16րդ նախագահը՝ Աբրահամ Լինկոլնը, որոշվել Է այս տոնը նշել փետրվարի երրորդ երկուշաբթի օրը, այսինքն՝ երկու օրերի մոտավորապես մեջտեղում:
Տոնի նախօրյակին Հարիսի հետազոտական ծառայությունը հրապարակել Է այն համազգային հարցման արդյունքները, որը կոչված Էր պարզելու, թե ամերիկացիներն իրենց 44 նախագահներից որին են համարում «պատմության մեջ լավագույնը»: Առաջին տեղն զբաղեցրել Է Լինկոլնը (32 տոկոս): Առաջին հնգյակ են մտել նաեւ Ռոնալդ Ռեյգանը (26 տոկոս), Ջորջ Վաշինգտոնը եւ Ջոն Քենեդին (21ական տոկոս) եւ Բիլ Քլինթոնը (19 տոկոս):
Այս նյութը դիտել են - 1755 անգամ