Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում փետրվարի 14-ին կայացած ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արմեն Սանթրոսյանը:
ԿԸՀ-ից NEWS.am-ը տեղեկացավ, որ Սանթրոսյանը հավաքել է 6 հազար 797 ձայն, իսկ մյուս թեկնածուն՝ Ժորա Սահաբալյանը, 4353 ձայն:
Նշենք, որ նախօրեին ընտրություններ են անցկացվել նաեւ Տաթեւ համայնքում, որտեղ 1236 ձայնով հաղթել է Մուրադ Սիմոնյանը, իսկ Թումանյանում՝ Լեւոն Զավարյանը 1678:
Այս նյութը դիտել են - 1548 անգամ