Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. 5 անչափահաս երեխաների մորը, ով 5 օր էր, որպես անհայտ կորած որոնվում էր, հայտնաբերել են կախված. Shamshyan2020-08-27 13:13:00
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարներն ու ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները Դաստակերտ քաղաքում չգործող կիսակառույց շինության մեջ հայտնաբերել են կնոջ կախված դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նա 5 օր առաջ ոստիկանության Սիսիանի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվող, 34-ամյա Արմինե Մ-ն էր։
Փաստի առթիվ ոստիկանության Սիսիանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա խնամքին ուներ 5 անչափահաս երեխա։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Այս նյութը դիտել են - 2408 անգամ