Իրանի Զիբա Կենար քաղաքում փետրվարի 11-ից ընթանում է շախմատի ավանդական փառատոնը ՝ Խազարի գավաթի՝ 14th International Chess Festival -Khazar Cup 2016-ը
միջազգային 14-րդ խաղարկությունն ,որի 6խմբերի մրցաշարերում այս տարի ընդհանուր առմամբ մասնակցում է 16երկրի 758շախամատիստ ,որից 727 –ը Իրանից:
Ստուգատեսի գլխավոր ՝ Ա խմբի մրցաշարում հանդես են գալիս14 երկրի 77 շախմատիստ ,այդ թվում ՀՀ 4 պատվիրակներ ՝ 20-ամյա գրոսմայստերներ ՝ տղամարդկանց շախմատի 2015թ ՀՀ չեմպիոն, Կարեն Հ. Գրիգորյանն ու Հովհաննես Գաբուզյանն , ինչպես նաև 18-ամյա երկու շախմատիստներ ՝Սարգիս Մկրտչյանն ու Հովհաննես Հակոբյանը:
Հայ գրոսմայստերները վստահ են մեկնարկել ու առաջատարներին հետպնդողների խմբում են գտնվում:
Երեկ երեկոյան կայացած 5-րդ տուրում Գրիգորյանը սպիտակներով միավորը կիսեց ռուսաստնցի հայտնի գրոսմայտեր Սերգեյ Վոլկովի հետ , իսկ ահա Գաբուզյանը առաջին սայթաքումն ունեցավ:Նա սևերով տանուլ տվեց իրեն անհատական վարկանիշով 131 կետով զիջող իրանցի 18-ամյա գրոսմայստեր Մասուդ Մոսադեղփուրին:
Այժմ 5 տուրից հետո4,5 միավորով միանձնյա առաջատարը Մոսադեղփուրին է:Գիրգորյանն իր ակտիվում գրանցել է 4 միավոր ու ընթանում է 2-7-րդ տեղերը բաժանողների խմբում : 3,5 միավոր վաստակած Գաբուզյանը զբաղեցնում է 8-րդ , Հակոբյանը 2,5 միավորով՝ 40-րդ , իսկ Մկրտչյանն էլ 2 միավորով ՝ 52-րդ հորիզոնականը:
Այսօր մրցաշարում կկայանան 6-րդ տուրի հանդիպումները: <Կույր> վիճակահանության արդյունքներով երիտասարդ հայ գրոսմայստներները ՝ Գրիգորյանն ու Գաբուզյանն այսօր հանդիպելու են միմյանց հետ :Սպիտակ խաղաքարերով խաղալու է Գաբուզյանը: Հակոբյանը սպիտակներով ուժերը կչափի ՖԻԴԵ-ի վարպետ, իրանցի Լաշտնեշա Փուրղնաբարզադի, իսկ Մկտչյանն էլ՝մեկ այլ իրանցու Մոլաեյ Մոհամմադամիի հետ:
Շվեյցարական մրցակարգով ընթացող այս մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա փետրվարի 18-ին 9-րդ տուրի ավարտից հետո:
Խազարի գավաթի խաղարկույան պարտիաների ընթացքին անմիջականորեն կարող եք հետևել այստեղ`
http://www.chessbomb.com/arena/2016-khazar
Իսկ մրցաշարի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ `
http://chess-results.com/tnr201709.aspx?lan=11
Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: