Քըրքորյանի կտակի շուրջ գործընթացը կապ չունի ո՛չ Հայաստանի հետ, ո՛չ իշխանության հետ, ո՛չ հայերի հետ. Հարութ Սասունյան
2016-02-14 22:32:00

Վերջին շրջանում մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան հայտնի բարերար Քըրք Քըրքորյանի կտակի վերաբերյալ: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Քըրք Քըրքորյանի կտակի հետ կապված՝ իշխանությունը փորձում է, այսպես ասած, փայ մտնել:

«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով խնդրին՝ նշեց. «Այդ հոդվածը կարդացի, այն առաջին տողից մինչև վերջինը լրիվ կեղծիք և ստախոսություն է, հարյուր տոկոսով հերյուրանք է, և միակ ճշմարտությունն այդ հոդվածի մեջ այն է, որ Քըրք Քըրքորյանը մահացել է»:

Նրա խոսքով՝ կտակի հետ կապված գործընթացը նորմալ ընթանում է, այն կապ չունի ո՛չ Հայաստանի հետ, ո՛չ իշխանությունների հետ, ո՛չ հայերի հետ: Ո՛չ տեղեկությունն է ճիշտ, ո՛չ աղբյուրներն են ճիշտ: Ոչ մի աղբյուր չունեն, մարդիկ նստում երևակայում են, հորինում են պատմություններ և ժողովրդին ապակողմնորոշում են, դա կապ չունի որ մեկն ընդդիմություն է և ոչ թե իշխանություն է: Այդ լուրերը սուտ են:

«Առաջին օրից ոչ մի բան չի փոխվել, կտակի հետ կապված գործընթացը ընթացքի մեջ է, ամիսներ, թերևս տարի կտևի: ԱՄՆ-ում ամեն հարցով դատարաններն են զբաղվում: Ամեն մեկը իրավունք ունի դատ բացելու, և դատարաններն են երկիրը ղեկավարում, ոչ թե ԱՄՆ իշխանությունները: Եվ երբ կտակ է լինում, մարդիկ ամեն կողմից գալիս են, դատ բացում, ասում՝ մեր փողը ինչ եղավ: Եվ իր ընտանիքի անդամնեը, ընկերները, բարեկամները, յուրաքանչյուրը դատ բացեց անցած շաբաթ: Կինն է դատ բացել՝ ասելով, Քըրքորյանը իր կնոջը խոստացել է 20 միլիոն դոլար, բայց կինը որևէ փաստաթուղթ չունի, և թերևս մեկ տարի կտևի, որ այս դատերը ավարտվեն, տեսնենք՝ ով կշահի, ով կկորցնի: Որևէ մեկը իրավունք չունի այդ փողը որևէ մեկին տալու, մինչև դատերը չվերջանան: Քանի որ Քըրքորյանի կտակը կանխիկ գումար չէ, շահաբաժիններ են, այդ շահաբաժինները պետք է վաճառվեն, փողի վերածվեն, հետո նոր այդ փողերը բաժանվեն: Քըրքորյանն ունի մի քանի միլիարդների շահաբաժիններ, միանգամից վաճառելու դեպքում արժեզրկվում են, այդ պատճառով մաս առ մաս ժամանակի ընթացքում պետք է վաճառվեն»,- ասաց նա: 

Հիշեցնենք՝ Հարութ Սասունյանը վերջերս նշել էր («Ամերիկայի ձայն»). «Քըրք Քըրքորյանն իր ամբողջ հարստությունը թողել է բարեսիրության, բայց առանց նշելու որևէ հատուկ անուն բարեսիրության մեջ: Երբ որ հարմար ժամանակը հասնի

Այս նյութը դիտել են - 1801 անգամ