Սա յուրաքանչյուր հայի պատվի, արժանապատվության հարցն է.Լևոն Բաղդասարյան
2020-10-05 06:23:00
Հայաստանում պատերազմի այս ծանր օրերին, որտեղ ոսոխի կողմից օգտագործվում է գերժամանակակից արսենալ, որոնց մի մասն անգամ մատակարարող երկրների զինանոցում անգամ չկա, խոսել միասնական ուժերով պայքարի մասին, սակայն համահայկական հիմնադրամին փոխանցել ընդամենը մոտ քսահինգ միլին դոլար լավ գիտակցելով, որ Հայաստանի տնտեսությունը զրո է, կապված համաճարակով և պատերազմով, որտեղ ամենամեղմ հաշվարկով միգուցե օրական կտրվածքով զենքի ու զինամթերքի վրա ավելի շատ գումար է ծախսվում, չունի աղերս այն միասնականության հետ, որի ուժով միայն կարող է ապահովվել հաղթանակը։
Թուրքն ու ազերի խուժանը, բացի իր մարդկային ռեսուրսներից, օգտագործում է նաև վարձկանների, որոնց լեշերն արդեն թափված են մարտադաշտում, իսկ որտեղ են մեր դրսի հայ կամավորները։ Հայաստանը պայքարում է հերթական անգամ հայրենիք չկորցնելու և չցեղասպանվելու համար։ Սա յուրաքանչյուր հայի պատվի, արժանապատվության հարցն է։
Լևոն Բաղդասարյան
#ՀԱՂԹԵԼՈւԵՆՔ ✊
 
 
Այս նյութը դիտել են - 2094 անգամ