Շնորհակալ եմ ախպերս...
2020-10-08 11:29:00
Գիտես չէ ախպերս, որ քեզ ճանաչեց ամբողջ աշխարհը, գիտես չէ, որ քո կերպարը շատերին թաց աչքեր, իսկ շատերին էլ հաղթելու հոգի տվեց, գիտես չէ ախպերս, որ ազգովի սպասում էինք քո ժպիտը հաղթանակից հետո նորից տեսնելուն, գիտես չէ, որ հիմա էլ երկնքից ես քո կռիվը տալիս... 
Բայց ախր գիտես, որ կուզենաի քեզ ոչ ճանաչեինք, ոչ էլ հերոս ասեինք, բայց դու ապրեիր ծնողներիդ հետ։ Բայց ախր էս պատերազմը քեզ ընտրեց որպես հայրենիքի անմահ նվիրյալ։ 
Դու էլ քո կյանքը տվեցիր մեր ապրելու համար։ Երկար նայեցի նկարիդ ու չկարողացա ինձ զսպել...
Շնորհակալ եմ ախպերս...
Հրանտ Ավետիսյան
Այս նյութը դիտել են - 2389 անգամ